f

Անկախ

Մանուէլ Պետրոսյան․«Ուրախ եմ, որ հաջողվեց նման մրցաշարում հաղթող ճանաչվել»


Վերջերս Ջերմուկում անցկացված Ստեփան Ավագյանի անվան շախմատային միջազգային հուշամրցաշարում  հաղթող ճանաչվեց երիտասարդ գրոսմայստեր Մանուէլ Պետրոյանը։ 
ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն՝ շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով անցկացված ստուգատեսում Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր։ Լրացուցիչ հաշվարկներով նույնքան միավոր վաստակած Շանթ Սարգսյանը գրավեց 2-րդ հորիզոնականը։
Անկախի հետ զրույցում Մանուէլը կիսվում է տպավորություններով, խոսում հաղթանակից եկող մոտիվացիայի մասին։


-Շնորհավորում ենք Ստեփան Ավագյանի անվան միջազգային հուշամրցաշարում 2-րդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվելու կապակցությամբ։
- Շնորհակալ եմ։ Նշեմ, որ մրցաշարին հատուկ չէի նախապատրաստվել, քանի որ ժամանակաշրջանը հագեցած է իրար հաջորդող ստուգատեսերով, ուստի բավարարվում եմ միայն մշտական պարապմունքներով։ Կարել է ասել, վատ չէի պատրաստվել։ Մրցաշարի ընթացքից դատելով թերացումներ կային, որոնց վրա շառանձնակի ուշադրություն կդարձնեմ։ 


-Անցկացրած պարտիաների, մրցակիցների մասի ն ի՞նչ կասեք։
-Շատ ուժեղ  կազմ էր հավաքվել, ոչ մի պատահական մարդ չկար, քանի որ  ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի մրցաշար էր և խաղացողների  միջին գործակիցը խաղացողների 2602 էր, ինչը շատ մեծ  ցուցանիշ է։  Մրցաշարի ընթացքն էլ դա ամբողջությամբ հաստատեց, որովհետև բոլոր պարտիաներն ընթանում էին անզիջում պայքարում։ Եղան շատ պարտիաներ, որտեղ միայն արքաներ էն մնում վերջում, այսինքն՝ մինչև վերջ խաղացողները պայքարում էին, անգամ ոչ-ոքիի առաջարկներ էլ չէին լինում։
Կարող եմ ասել, որ անձամբ իմ պարտիաներից եղան շատ դժվարները, որտեղ մոտ էի պարտությանը, բայց պայքարելով միչև վերջ կարողացա ոչ-ոքիներ անել շատ դժվար դիրքերում։ Ընդամեը 2 պարտիա հաղթեցի, որը բավական եղավ ,որ առաջին տեղ գրավեմ։ Շատ քիչ է լինում, որ ընդամենը 2 հաղթանակով ու 7 ոչ-ոքիով առաջին տեղ են զբաղեցնում։ Սա էլ է ապացույց, որ մրցաշարը շատ ուժեղ էր, ու ոչ-ոքի չհաջողվեց ավելի շատ հաղթանակներ տանել, որովհետև ամեն մի կես միավորի համար թեժ պայքար էր ընթանում և շատ դժվարությամբ էր տրվում։


-Նշեցիք, որ մրցաշարերով հագեցած ժամանակաշրջան է։ Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Հաղթանակն ինձ ոգևորեց, քանի որ առաջիկայում Սերբիայում Սամվել Տեր-Սահակյանի հետ պատրաստվում ենք մասնակցելու բաց մրցաշարերի, ուստի ստուգատեսը մի փոքր լավ տրամադրություն,  մոտիվացիա հաղորդեց։ Տեսնենք Սերբիայում ինչպես կընթանան մրցաշարերը։ Սպասելիքներ կան, պետք է աշխատենք, պետք է պայքարենք։ Ուրախ եմ, որ հաջողվեց նման մրցաշարում հաղթող ճանաչվել։

Շախմատ Սպորտ Մանուէլ Պետրոսյան միջազգային մրցաշար գրոսմայստեր հարցազրույց խմբագրի ընտրանի

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին