f

Անկախ

Անհարգալից վերաբերմունք էր. սա արվեց միտումնավոր. Ալումյան


Այսօր՝ մարտի 17-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չկայացավ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել դատական նիստին։ Ըստ Քոչարյանի փաստաբանների՝ նիստի չկայանալն արվել է միտումնավոր, որ հետագայում ՀՀ եւ ԱՀ նախկին վարչապետների գալը դատարան դարձնեն անհնարին։ Այսօրվա նիստին նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն պետք է ներկայացնեին դատարանին։

«Երբ մեզ հեռախոսով տեղեկացնում են, որ դատական նիստ չի լինելու, դա պատշաճ տեղեկացման ձեւ չի։ Մեզ այսօր հեռախոսազանգի միջոցով տեղեկացրին, որ այսօր դատական նիստ չի լինելու։ Եթե ժամանակ ունենք պետք է գրավոր ծանուցեն, եթե ոչ, ապա գալիս ենք այսպես դատական նիստին, զբաղեցնում ենք մեր տեղը, դատական նիստերի դահլիճ գալիս է նիստերի քարտուղարը կամ որեւիցե այլ պաշտոնատար անձ եւ տեղեկացնում է, որ դատական նիստը տեղի չի ունենալու այս կամ այն պատճառով։ Մենք եկանք այստեղ, որպեսզի որեւէ իրավասու անձից փորձենք իմանալ՝ ինչու դատական նիստ տեղի չի ունենալու»,- ասաց պաշտպանը։

Անդրադառնալով այն տեսարանին, որ Հովհաննես Խուդոյանը նստել էր մեղադրող դատախազի աթոռին, Միհրան Պողոսյանը դատավորի աթոռին էր, այնուհետեւ նաեւ՝ վկայի տեղում, Ալումյանն այսպես բացատրեց իրավիճակը.

«Մենք որոշ ժամանակ համբերատար սպասում էինք, մինչեւ մեզ որեւէ մեկը կտեղեկացնի, թե ինչ է կատարվում։ Կարգադրիչներին խնդրել էինք, որպեսզի իրենք տեղեկացնեն դատարանի կազմին, որ մեզ ինչ-որ ձեւով բացատրեն՝ ինչ է կատարվում։ Նիստերի քարտուղարը թե դատավորի օգնականը փորձեց պարոն Խուդոյանին դահլիճից դուրս ինչ-որ առանձին խոսակցության հրավիրել, որպեսզի պարոն Խուդոյանին բացատրի, թե ինչու դատական նիստը տեղի չի ունենալու։ Դա ձեւ չի, դա քաղաքակիրթ եւ օրինական ընթացակարգ չէ։Այդ պատճառով մենք որոշեցինք մնալ նիստերի դահլիճում այնքան ժամանակ, մինչեւ որեւիցե մեկը կգա եւ կբացատրի՝ ինչու դատական նիստ տեղի չի ունենալու»։

Հայկ Ալումյանը պատմեց, որ իրենց կարգադրիչներից մեկի միջոցով տեղեկացրել էին, որ որեւէ մեկը չի պատրաստվում իջնել դատարանի դահլիճ եւ իրենց տեղեկացնել, թե ինչու նիստը չի կայանալու. «Հավանաբար իրենք իրենց պատվից ցածր համարեցին գալ եւ մեզ բացատրել։ Այդ պատճառով ես փորձեցի այնպես անել, որ իրենց լսելի դառնա, որ մենք դատարանի դահլիճում ենք»։

Հարցին՝ արդյոք օրինակա՞ն էր դատավորի աթոռին նստելը, պաշտպանն ասաց. «Չկա որեւէ օրենք, որը արգելի նստել այդ աթոռին։ Այստեղ տեղի ունեցածը մեր նկատմամբ անարգալից մոտեցում էր։ Մենք այս կերպ ցանկացանք ցույց տալ, որ ավելի ցայտուն անարգանք կարող ենք դրսեւորել։ Իրենք դա շուտ հասկացան։ Մեկը եկավ, որը ներկայացավ այս դատարանի պատասխանատու, շատ քաղաքավարի, նորմալ ձեւով ներկայացրեց, թե ինչու դատական նիստ տեղի չի ունենալու»։

Ալումյանը պատմեց, որ ուրբաթը օրը պաշտպան Արամ Վարդեւանյանը հստակ ճշտել էր, որ դատական նիստ կայանալու էր, երկուշաբթի Ալումյանին էլ է պարզ եղել, որ նիստը, ամենայն հավանականությամբ, կկայանա. «Երեկ միջնորդություն եմ մուտքագրել դատարանի գրասենյակ՝ կապված խափանման միջոցի հետ եւ 4 չորս նախկին վարչապետների երաշխավորական նամակները։ Երեկ նույնպես նիստի չկայանալու մասին ոչինչ չի ասվել։ Շատ լուրջ հարցեր են առաջանում եւ հաջորդ նիստին պահանջելու ենք, որ դատարանը ավելի մանրամասնի իր առողջական խնդիրները, որոնք ունեցել է, եթե բուժում է ստացել, ապա որտեղ, որ մենք կարողանանք համոզվել, որ այս ամենը չի արվել այն բանի համար, որ հետագայում երաշխավորներից մեկի կամ երկուսի ներկայությունը դարձնեն անհնարին»։

Պաշտպանը շեշտեց, որ հաջորդ դատական նիստին իրենք պահանջելու են նիստը նախագահող դատավորից՝ հստակ ներկայացնել առողջական խնդիրները, որոնց հիմքով նիստը չի կայացել. «Եթե դատարանը իրեն թույլ է տալիս ՀՀ երկրորդ նախագահի առողջական վիակի հետ կապված ամեն ինչը դետալային հրապարակել, եթե համարում է թույլատրելի միջոց, ապա դատարանը առավել պիտի նույն մոտեցումից ելնելով՝ իր առողջական վիճակի վերաբերյալ սպառիչ տեղեկությունները ներկայացնի»։

Ռոբերտ Քոչարյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին