Ուզում եմ իմանամ՝ ի՞նչ է նշանակում գենպլան, որի տակ ՀՀԿ-ից սկսած 2015 թվականից մինչեւ հիմա ամբողջ Սեւանի կանաչապատ տարածքը վաճառվել է, նաեւ վաճառվել է սպորտդպրոցը: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ասաց սևանցի մի կին:
Երբ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե իրենից ինչ է ակնկալում, կինը պատասխանեց. «Մարզպետն ու պարոն Պապիկյանը լայեղ չեն անում պատասխանեն, ինչի՞ համար են փող ստանում»: