Իրանի դեմ հարյուրավոր պատժամիջոցներ ուժի մեջ կմնան, նույնիսկ եթե Թեհրանը վերադառնա միջուկային գործարքի պայմանները կատարելուն։ Այդ մասին Սենատում ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: Գրում է Russian.rt.com-ը։
«Պետք է ակնկալել, որ նույնիսկ եթե Իրանը վերադառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործմանը, նրա դեմ հարյուրավոր պատժամիջոցներ ուժի մեջ կմնան, ներառյալ Թրամփի օրոք կիրառվածները», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Բլինկենի խոսքերը։
Ավելի վաղ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի նախատեսում չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար: