f

Անկախ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի առաջադրումը ոչ լեգիտիմ է դարձնում ընտրությունը. հայտարարություն


Այսօր, հունիսի 4-ին ՀՀ ԱԺ-ը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Մրցութային խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովի թեկնածու է առաջադրվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) նախկին աշխատակից (2012-2019 թվականներին աշխատել է ԹԻՀԿ-ում), ԹԻՀԿ անդամ Տաթևիկ Բարսեղյանը։ Այս մասին իր հայտարարության մեջ նշել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Մրցութային խորհրդում չորս անդամներից երկուսը ԹԻՀԿ-ի և թեկնածուի հետ փոխկապակցված անձինք եք։ Մասնավորապես, Մրցութային խորհրդի անդամ Հերիքնազ Տիգրանյանը ԹԻՀԿ-ի նախկին աշխատակից էր, խորհրդի անդամ էր, ներկայում նաև՝ կազմակերպության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ Վերջինս նաև ԱԺ-ում այսօր ներկայացրեց Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը։ Մրցութային խորհրդի մյուս անդամը՝ կրկին ԹԻՀԿ նախկին աշխատակից, ներկայում անդամ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանն է։

Մրցութային խորհրդում Հերիքնազ Տիգրանյանին առաջադրել է ՀՀ ԱԺ-ն, իսկ Լիանա Ղալթաղչյանին՝ ՀՀ կառավարությունը։

Այսպիսով, ակնհայտ է, որ Մրցութային խորհրդի երկու անդամները ունեն ընդգծված և անթաքույց շահերի բախում և փոխկապակցվածություն թեկնածուի հետ։ Այդուհանդերձ, անտեսելով հիշյալը՝ Մրցութային խորհրդի սույն անդամները շրջանցել են կոռուպցիայի կանխարգելման հանրահայտ սկզբունքները և ընտրել են մի անձի թեկնածություն, որի լոկ առաջադրումը արդեն իսկ ոչ իրավաչափ և ոչ լեգիտիմ է դարձնում այս ընտրությունը։

Թեև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հասարակական կազմակերպություն է, սակայն իր գործունեությամբ ստեղծել է ողջամիտ կասկածներ գործող քաղաքական իշխանության հետ ուղղակի փոխկապակցվածության վերաբերյալ և արտահայտում է ընդգծված հետաքրքրություն ու խմբային շահագրգռվածություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության գործընթացում։

Ավելին, Տաթևիկ Բարսեղյանը հանդիսանում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի կինը։ Այս պայմաններում, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կարող էր ձեռնպահ մնար կեղծ մրցույթ կազմակերպելուց և ուղղակի ընտրեր իր նախընտրած թեկնածուին՝ որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, առավել ևս՝ երբ նախորդ չորս անդամները լրիվ նույն «ձեռագրով» են նշանակվել։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան խստորեն դատապարտում է այս արատավոր երևույթը և կոչ է անում Ազգային ժողովին չդակել Մրցութային խորհրդի ոչ օրինական որոշումը և չկատարել հերթական քաղաքական նշանակումը, որն ամենևին չի բխում կոռուպցիայի դեմ պայքարից և չի բավարարում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարության նախատեսված այնպիսի կարևոր չափանիշներին, ինչիպիսիք են՝ նշանակման գործընթացի անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը, անկախությունը և քաղաքական չեզոքությունը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին