f

Անկախ

Նեթանյահուի 12 տարվա իշխանության ավարտը մոտ է


Իսրայելում կառավարության ձևավորումն ունի բավականին հետաքրքիր և առանձնահատուկ ընթացք:

Իսրայելի Նախագահը Կնեսետի (Իսրայելի խորհրդարան) անդամներից մեկին (Կնեսետը կազմող խմբակցությունների առաջարկով) վստահում է կառավարություն կազմելու և դրա ղեկավարման իրավունքը: Դա պահանջում է կոալիցիոն մանրակրկիտ բանակցություններ Կնեսետում մանդատ ունեցող կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Կառավարություն կազմելու համար տրվում է 4 շաբաթ ժամանակ: Եթե նշված ժամանակահատվածում Կնեսետի անդամին չի հաջողվում ձևավորել կոալիցիոն կառավարություն, ապա նա այդ մասին տեղեկացնում է նախագահին՝  վերադարձնելով կառավարություն ձևավորելու մանդատը: Վերջինս իր հերթին կարող է հետ վերադարձնել մանդատը Կնեսետին, ինչը կնշանակի դրա ցրում և նոր պառլամենտական ընտրությունների անցկացում, կամ կարող է մանդատը փոխանցել նոր թեկնածուի, որն իր տրամադրության տակ կունենա 28 օր՝ կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար:

Դեռևս մայիսի 5-ին հայտնի էր դարձել, որ 12 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նեթանյահուին կրկին չի հաջողվել կառավարություն կազմել, և նա մանդատը վերադարձրել է նախագահ Ռեուվեն Ռիվլինին: Վերջինս հնարավորություն ուներ վերադարձնել մանդատը Կնեսետին, այդպիսով երկրում պետք է անցկացվեին 2 տարվա մեջ 5-րդ պառլամենտական ընտրությունները: Սակայն նախագահը որոշեց կառավարության ձևավորման մանդատը հանձնել «Յեշ Ատիդ» ընդդիմադիր կուսակցության  առաջնորդ Յաիր Լապիդին: Վերջինս երեկ՝ կառավարության կազմավորման մանդատի ժամկետի լրանալուց ընդամենը 35 րոպե առաջ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին տեղեկացրել է, որ համաձայնագիր է ստորագրել մի քանի կուսակցությունների հետ: Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ «Յամինա» կուսակցության ղեկավար Նաֆթալի Բենեթը կդառնա վարչապետ: Նա այս պաշտոնում կմնա մինչև 2023 թվականի սեպտեմբերը: Այնուհետև, մինչ 2025 թվականի նոյեմբերը (նախքան խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտը), Լապիդը կգլխավորի կառավարությունը:

Ընդ որում, ռոտացիոն փոփոխությունների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք են բերվել ոչ միայն վարչապետի պաշտոնի, այլև կառավարության մի շարք կարևոր պաշտոնների վերաբերյալ, մասնավորապես՝ Արտաքին Գործերի, Ներքին Գործերի, Արդարադատության նախարարի պաշտոնների: Այս պայմանավորվածությունները միանշանակ վկայում են, որ կոալիցիան հիմնվում է փխրուն փոխզիջումային հիմքերի վրա: Կողմերին միավորում է գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի վերարտադրության հնարավորության բացառումը:

Սակայն Նեթանյահուն ևս չի պատրաստվում հեշտ հրաժարվել: Շատերն են այժմ քննարկում այն հարցը, որ մայիսի սկզբին պաղեստինցիների հետ սկսած բախումները Նեթանյահուի ձեռքի գործն էին, և այդ կերպ նա փորձում էր ցրել իր շուրջ ստեղծված ներքաղաքական դժգոհությունները:

Այժմ էլ, երբ ընդդիմադիր ուժերը կառավարություն կազմելու առաջարկ են արել, այն պետք է քննարկվի և քվեարկվի Կնեսետում: Նեթանյահուն ակտիվ աշխատում է նաև այս ուղղությամբ:

Մասնավորապես, նրա «Լիկուդ» կուսակցության անդամները ակտիվ բանակցություններ են տանում կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների, հատկապես «Յամինայի» անդամների հետ՝ քվեարկության վրա ազդելու համար:

Ինչևէ, որքանով Նեթանյահուին կհաջողվի ձախողել ձևավորված պայմանավորվածությունները, պարզ կդառնա առաջիկա օրերի ընթացքում, երբ Կնեսետում անցկացվի քվեարկությունը:

Այդուհանդերձ, Նեթանյահուն պետք է որ մեծ ջանքեր գործադրի կառավարության ձևավորումը ձախողելու համար, քանի որ պաշտոնաթողությունից հետո կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել: Նշենք, որ Իսրայելի ներկայիս վարչապետին դատում են կոռուպցիայի մեղադրանքով: Երեք տարվա հետաքննությունից հետո Նեթանյահուին մեղադրանք է առաջադրվել երեք գործով: Նա, մասնավորապես, մեղադրվում է թանկարժեք նվերներ ստանալու և իսրայելական երկու լրատվամիջոցների տեղեկատվական քաղաքականության վրա ազդելու մեջ:

 

Նկարում կոալիցիա կազմած երկու կուսակցությունների առաջնորդներն են՝ Նաֆթալի Բենեթը և Յաիր Լապիդը:

Իսրայել Կնեսետ Աշխարհում Բենիամին Նեթանյահու

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին