Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կաշխատի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության վերականգնման ուղղությամբ:
Նա Երեւանին եւ Բաքվին բոլոր գերիների ազատման և հումանիտար աջակցության ցուցաբերման կոչ է արել:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ֆրանսիան մտադիր է անել ամեն ինչ՝ երկրների միջեւ խաղաղության վերականգնման եւ վիճակի լավացման ուղղությամբ»,-ասել է Մակրոնը:
Նա նշել է, որ կողմերի միջեւ դելիմիտացիան պետք է իրականացվի բանակցությունների եւ ուժի չկիրառման միջոցով: