f

Անկախ

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը քննարկվել է հասարակական կազմակերպությունների հետ


Շարունակվում են հանրային քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանդիպում-քննարկումները:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այս անգամ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության մասնագետները հանդիպել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ:

Փոխնախարարը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են ««Հանրակրթության մասին» օրենքում՝ ընդգծելով, որ նմանատիպ հանդիպում արդեն կայացել է ոլորտի կառույցների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վերջիններս հանդես են եկել մի շարք առաջարկություններով:

«Կարևորում ենք, որ ««Հանրակրթության մասին» օրենքում նախատեսվելիք փոփոխությունները մանրամասն քննարկվեն և փոխհամաձայնեցված ու ընկալելի լինեն նաև քաղաքացիական հասարակության համար: Այդ տեսանկյունից պատրաստակամ ենք լսել հասարակական կազմակերպությունների և փորձագետների կարծիքները ու դրանք հաշվի առնելով՝ ըստ անհրաժեշտության լրամշակել նախագիծը»,- ասել է  Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ առաջարկվող փոփոխությունները թույլ կտան մեծացնել հանրակրթության համակարգի գործառնության արդյունավետությունը:

Փոխնախարարը նախատեսվող փոփոխությունները բաժանել է չորս հիմնական ուղղությունների՝ ներկայացնելով դրանց հիմքում ընկած շարժառիթները:

Առաջինը վերաբերում է ուսուցիչներին ուղղված քաղաքականությանը՝ ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման տեսանկունից: Ըստ նախարարի տեղակալի՝ փորձ է արվում ավելի ճկուն դարձնել պետության վարած քաղաքականությունը՝ ուսուցիչների աշխատանքային առաջխաղացման ու  այդ տրամաբանության մեջ մասնագիտական ստանդարտների հասկացության ներդրման և ուսուցչի վարձատրության չափի հետ դրա փոխկապակցման առումով: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այդ համատեքստում կվերանայվեն նաև տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ, ինչպես նաև կփոխվի ատեստավորման և վերապատրաստման գործընթացների տրամաբանությունը՝ նախատեսելով պարզ և բարդ ընթացակարգեր, որպեսզի ուսուցիչների տարբեր խմբերի հանդեպ լինի տարբերակված մոտեցում:

Երկրորդ ուղղությունը ներառական կրթության փոփոխությունն է. այն ենթադրում է անցում կատարել այն մոտեցմանը, որ բոլոր դպրոցները լինեն ներառական: Այդ տեսանկյունից փոխնախարարը կարևորել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի ձևակերպումը և գնահատման գործընթացին առնչվող փոփոխությունները՝ շեշտելով, որ էական խնդիր է նաև կրթության և այլ ոլորտների գործառույթների տարաբաժանման հարցը:

Երրորդ կարևոր ուղղությամբ նախատեսվում է փոփոխությունների ենթարկել այն դրույթները, որոնք վերաբերում են հանրակրթական չափորոշիչներին, ուսումնական պլաններին և ծրագրերին՝ փորձարկման ընթացքում գտնվող քաղաքականությունը և օրենսդրական ձևակերպումները բերելու մեկ ընդհանուր դաշտ:

Անդրադառնալով չորրորդ ուղղությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հիմնական մոտեցումը նույնն է՝ տնօրենների հավաստագրման գործընթացում ունենալ տարբերակված քաղաքականություն գործող տնօրենների և հավակնորդների հանդեպ: Մասնավորապես, նախատեսվում է, որ դպրոցի տնօրեն հանդիսացող և հավաստագիր ունեցող անձանց նորից այդ գործընթացն անցնելու պահանջ չներկայացվի, այլ ներդրվի ատեստավորման գործընթաց՝ այն սերտորեն կապելով տնօրենի ներկայացրած զարգացման ծրագրի իրականացման հետ: Միաժամանակ առաջարկվում է սահմանափակել նույն ուսումնական հաստատությունում որևէ անձի՝ որպես տնօրեն անընդմեջ պաշտոնավարելու ժամկետն առավելագույնը 10 տարով, ինչը կարող է խթանել կրթության կառավարման փորձառու մասնագետների ռոտացիան, ինչպես նաև դպրոցում ստեղծել միջավայր, երբ ներքին ռեսուրսը զարգանում է: Փոխնախարարի խոսքով՝ նախագծով նախատեսվում է բարձրացնել նաև խորհրդի նշանակությունն ու դերը, ինչպես նաև վերապատրաստումը դարձնել կամավոր:

Ժաննա Անդրեասյանի ելույթից հետո հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մի շարք հարցեր են ուղղել փոխնախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ուսուցիչների ատեստավորման գործընթացին, որը նախատեսվում է անցկացնել պարզ և բարդ ընթացակարգերով, ավագ դպրոցի վերափոխման անհրաժեշտությանը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսումնառությանը: Այդ համատեքստում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ողջունել են բարեփոխումների իրականացումը, քանի որ, ըստ նրանց, նախագծով շեշտադրվում է ուսուցիչների կոմպետենցիաների զարգացման, վարքագծի և  էթիկայի նորմերի պահպանման խնդիրը: Նրանց հատկապես հետաքրքրել է, թե ինչ մեխանիզմներով են իրականում կյանքի կոչվելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսումնառությանն առնչվող մի շարք փոփոխություններ, և ինչպես են հստակեցվելու ԿԱՊԿՈՒ երեխաների հետ աշխատող մասնագիտական ռեսուրսի ֆինանսավորման մեխանիզմները: Փոխնախարարը  հանգամանալից պատասխանել է բոլոր հարցերին՝ կրկին ընդգծելով, որ հնչած բոլոր  առաջարկություններն ու դիտողությունները հաշվի կառնվեն, և, ըստ անհրաժեշտության, նախագիծը կլրամշակվի:

ՀՀ ԿԳՄՍ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին