ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր՝ մայիսի 27–ին, հանդիպել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին խմբակցության քարտուղարությունից՝ հավելելով, որ նախատեսվում են հանդիպումներ նաեւ այլ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպումները Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի Զինված ուժերի՝ ՀՀ պետական սահմանը խատելու հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ են։