f

Անկախ

Երիտասարդական քաղաքականության ռազմավարության նախագիծը քննարկվել է Զարգացման գործընկերների հետ. ԿԳՄՍՆ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Զարգացման գործընկերներին՝ Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել և նախագիծը ներկայացրել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Հանդիպումը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության  և ԵՄ հայաստանյան պատվիրակության կողմից:

Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնել այդ կարևոր փաստաթղթի՝ Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագծի քննարկմանը ներկա գտնվելու համար՝ տեղեկացնելով, որ այն e-draft հարթակում ներկայացված է հանրային քննարկման, և մինչև հունիսի 3-ը յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի նախագծի վերաբերյալ հանդես գալ առաջարկություններով, որոնք անհրաժեշտ են նախագիծն ու նախանշված մոտեցումներն ավելի լավը, ավելի իրատեսական ու իրագործելի դարձնելու համար։

«Պատերազմի արհավիրքն իրենց ուսերին ամենաշատը կրեցին և նաև հետևանքները շարունակելու են կրել երիտասարդները։ Եվ մեր պարտավորությունն է երիտասարդների համար ստեղծել ոտքի կանգնելու և զարգանալու, տեղական ու ազգային մակարդակներում զարգացման նոր բարձունքներ նվաճելու, որպես երջանիկ անհատ և որպես հասարակության պատասխանատու անդամ կայանալու հնարավորություններ»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանոն ԵՄ դեսպանի անունից ողջունել է ներկաներին և մաղթել արդյունավետ քննարկում: Նշելով, որ նոր քննարկումը համատեղ աշխատանքի շարունակությունն է, նա փաստել է՝ պատրաստ են Հայաստանում շարունակել աջակցությունը երիտասարդական քաղաքականության ռազմավարության դաշտում։

«Այս ոլորտում արդեն իրականացնում ենք մի շարք ծրագրեր և պատրաստ ենք կիսվել մեր լավագույն փորձով։ Մենք ևս կարևորում ենք լայնատարած քննարկումները»- ասել է Գ. Սեռանոն՝ առաջարկելով քննարկել նաև տարբեր ռազմավարությունների՝ կրթական, տարածքային զարգացման, առողջապահական և այլն, միջև կապի ամրապնդումը։

Ռազմավարությունը մշակվել է աննախադեպ մասնակցայնությամբ։ Փաստաթղթի նախագծման աշխատանքային խումբը ձևավորվել է նախարարի հրամանով, աշխատանքները կազմակերպվել են ինչպես առցանց հարթակում, այնպես էլ Երևանում, Աղվերանում և Ծաղկաձորում կազմակերպված նիստերի միջոցով։ Նախագիծը մի շարք քաղաքներում, մեծ ու փոքր համայնքներում քննարկվել է երիտասարդական տարբեր խմբերի հետ։

«Մեր նպատակն էր առավելագույնս լսել տարբեր թիրախային խմբերի երիտասարդների, ծանոթանալ նրանց խնդիրներին և, ըստ այդմ, մշակել նախագիծը՝ համապատասխան լուծման ճանապարհներով»,- աշխատանքների ընթացքն է ներկայացրել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալն ընդգծել է ոլորտային տարբերակման կարևորությունը՝ «գայթակղությանը չտրվելու» և ամեն ինչ ռազմավարության մեջ չներառելու առումով, օրինակ՝ առողջապահության կամ տնտեսական զարգացման խնդիրները, որոնք համապատասխան նախարարությունների տիրույթում են։

Ըստ ռազմավարության՝ առանձնացվել են 3 խումբ միջոցառումներ՝ երիտասարդական ներուժի բացահայտում, աջակցում, ինքնաիրացման հնարավորությունների ստեղծում թե՛ Երևանում, թե՛ մարզերում, միջոլորտային զարգացման ծրագրեր, Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններ:

«Խնդրում ենք ակտիվ լինել և հանդես գալ ձեր դիտողություններով ու առաջարկներով։ Կարևոր է հասկանալ՝ որ ոլորտում եք ձեզ տեսնում, ինչը կարող ենք զարգացնել՝ համադրելով ռեսուրսները»,- ասել է Ա. Մարտիրոսյանը: Ներկայացնելով ռազմավարության նպատակներն ու թիրախները՝ նախարարի տեղակալը կարևորել է նախարարին կից երիտասարդական խորհրդի ստեղծումը երիտասարդական կառույցների՝ նախարարության հետ հորիզոնական հարաբերությունների մեջ լինելը, Հայաստանում իրենց ապագան տեսնող և պատասխանատու իրավագիտակից քաղաքացի ունենալը:

Հանդիպման ընթացքում կողմերը հղել են իրենց հուզող հարցերը, առաջարկներն ու դիտողությունները և քննարկմամբ փնտրել լուծման ուղիներ, շեշտվել է միջազգային խորհրդատվության կարևորությունը: 

Ա. Մարտիրոսյանի հավաստմամբ՝ փաստաթուղթը մշակվել է ոլորտային խնդիրների և տեղական կարողությունների սահմանում՝ միաժամանակ ընդգծելով միջազգային փորձագետների խորհրդատվության անհրաժեշտությունն ու կարևորությունը հատկապես ապագայում «Երիտասարդության մասին» օրենքի  նախագիծը մշակելիս:

«Ռազմավարությունը հրաշալի մեկնարկ է երիտասարդության կյանքը պետական աջակցության և ուշադրության կենտրոնում պահելու և նրանց գործուն մասնակցությունը խրախուսելու համար»,- ասել է փոխնախարարը։

Մեկ այլ գործընկեր կառույցի ներկայացուցիչ առաջարկել է վերջին իրադարձություններից հետո ևս մեկ ուսումնասիրություն կատարել երիտասարդական ոլորտի խնդրահարույց կետերի վերաբերյալ և գործողությունների պլանով փորձել ծածկել նաև այդ բացերը։

Զարգացման գործընկերները որպես առանցքային խնդիրներ քննարկել են նաև վերջին իրադարձություններից հետո ժողովրդագրական ճգնաժամը, աշխատատեղերի և աշխատավարձի խնդիրների լուծմամբ ծնելիության խրախուսումը, գյուղական բնակավայրերում երիտասարդների մրցունակության բարձրացումը, սահմանամերձ համայնքներում անվտանգության հարցերը, կամավորության զարգացումը և այլն:

Նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել բաց երկխոսության համար և առաջարկել մինչև հունիսի 3-ը ռազմավարության փաստաթղթի առնչությամբ դիտարկումներն ու առաջարկություններն ուղարկել գրավոր տարբերակով:

ՀՀ ԿԳՄՍ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին