f

Անկախ

Եթե Սեւ լիճը մեր վերահսկողության տակ է՝ բա էդ ինչի՞ շուրջ եք մի քանի օր բանակցում թուրքի հետ


Էս ուսապարկի լեժանկան իմ էջից հանեք

Խորհրդարանական մեծամասնության մի հակահիգիենիկ ուսապարկ, ով ինքնամոռաց բնակվում է իմ էջում, որոշել է ինձ ամոթանք տալ։

Մի ուսապարկ, ում նվազ եւ նվաստ ուսերին է դրված իշխանության բոլոր ստերը լղոզելու, իշխանական կաբլուկից դուրս բոլոր լրատվամիջոցների վրա «նաեզդ» անելու զզվելի միսիան, իմ անձի հանդեպ ֆոբիալ կախվածություն ունի։

Եւ այսպես՝ ես զզվում եմ ուսապարկերից՝ բոլոր տեսակի ու գույնի։ Այդ թվում, էս մի ուսապարկի պես՝ անգույն։

Ես զզվում եմ ցինիկ եւ լկտի ստախոսներից։

Եւ հիմա՝ ո՞ւմ վերահսկողության տակ է Սեւ լիճը եւ որտե՞ղ է սելֆի արել Ավինյանն իր գվարդիայով։

Սեւ լիճը Գորիսից ունի երեք մուտք՝ առաջին մուտքը 70-ականներին բացված հին եւ դժվարանցանելի ճանապարհն է Վերիշենով, երկրորդ մուտքը՝ Վերիշեն-Ակներ հատվածով է եւ Լաչինի կողմից, Մինքյանդով ադրբեջանական զինուժը 3.5 կիլոմետր հենց այդ հատվածով է մոտեցել Սեւ լճին ու տեղակայվել Լերկ գագաթ կոչվող հատվածում, եւ երրորդ մուտքը Տեղ գյուղով է՝ Խոզնավար-Բայանդուր ճանապարհով։

Ադրբեջանական զինուժը տեղակայված է Վերիշեն-Ակներ հատվածի վերնամասում եւ ինչպես հայտարարեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը՝ իրենք իրենց տարածքում են ու չեն պատրաստվում ոչ մի տեղ գնալ։

Ավինյանի գվարդիան հին ճանապարհով մտել, սելֆի է արել ու դուրս եկել եւ բացի իրենց անձնական լրատվամիջոցներից, որեւէ լրատվամիջոցի թույլ չեն տվել մոտենալ այդ ճանապարհին։

Եւ հիմա հարց հակահիգիենիկ ուսապարկին՝ եթե Սեւ լիճը մեր վերահսկողության տակ է, նշանակում է ադրբեջանական զինուժը, թվով 250 հոգի, հայկական զինուժի շրջափակման մեջ են եւ ուրեմն՝ ինչի՞ չեք գերեվարում Հայաստանի սուվերեն պետական սահմանը հատած դիվերսանտներին։

Եթե Սեւ լիճը մեր վերահսկողության տակ է՝ բա էդ ինչի՞ շուրջ եք մի քանի օր բանակցում թուրքի հետ եւ ամեն օրվա ավարտին հայտարարում, որ բանակցություններն այսօր էլ արդյունք չեն տվել ու քիչ անց, ժամը 14-ին, բանակցությունները վերսկսվելու են։

Եթե Սեւ լիճը մեր վերահսկողության տակ է, հակահիգիենիկ ուսապարկ՝ կրկնում եմ՝ ինչի՞ չեք գերեվարում ձեր կիրթ բարեկամ Ալիեւի դիվերսանտ ասկյարներին ու եթե Սեւ լիճը մեր վերահսկողության տակ է, հակահիգիենիկ ուսապարկ, էդ ինչի՞ շուրջ են ռուս խաղաղապահները թուրքի հետ բանակցում, դուք էլ կողքից, սպիտակ բոթասով, սելֆի եք մտնում։

Արծրունական ձեր ստերի լիմիտը վաղուց սպառվել է։ Իսկ իմ ֆեյսբուքյան էջում իր լեժանկան փռած ու բնակվող հակահիգիենիկ ուսապարկին կոչ եմ անում իր անփառունակ կյանքում գոնե մի անգամ տղամարդկություն ցուցաբերել, գնալ նշյալ տարածք ու գերեվարել Հայաստանի սուվերեն տարածքը հատած դիվերսիոն խմբին։

Որ պահին տեսա սույն ուսապարկին՝ գոնե կես թուրք գերեվարած, խոստանում եմ պաշտոնապես հայտարարել՝ ես սխալ էի, ուսապարկը՝ ճիշտ։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում Սյունիքի մարզ իշխանություններ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին