f

Անկախ

Մենք պետք է համախմբվենք, կողմնորոշվենք, հասկանանք՝ ով է հող տվել, ով` չի տվել. Սասուն Միքայելյան


Մի ժամանակ էլ շատերը չէին  պատկերացնում, թե իրատեսական է ազատագրել այդքան տարածքներ, ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է: Այս մասին այսօր`մայիսի 8-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ խոսելով Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին:

«Դա գալիս է մեր երկրի, մեր ժողովրդի կազմակերպվածությունից, մեր բանակի հզորացումից: Ամեն ինչից անկախ մենք պետք է այսօր թիկունք լինենք մեր բանակին, հատկապես երկրապահները, մեր բանակը վերականգնվի, իսկ մնացածը հետագայի խնդիր է, որ ոչ մեկ չպիտի հուսահատվի, որ Շուշին չենք ազատագրել:

Հարցին, թե պատերազմից հետո շատ շահարկումներ եղան Շուշիի հետ կապված, որ իրականում մենք կարող էինք պայքարել եւ չհանձնել Շուշին,  եւ որն է իրականությունը այստեղ, Սասուն Միքայելյանն ասաց, որ այս պատերազմը ուրիշ բնույթ ուներ եւ հստակ դիրքորոշում այս հարցին պետք է տան իրավապահ մարմինները. «Որ կարողանանք հասկանալ՝ ինչ է կատարվել, լուսաբանեն, որպեսզի ժողովուրդն իմանա, թե ինչ է կատարվել: Ես չեմ ուզում հիմա դրանց մեջ մտնել, ոչ էլ կարող եմ պատասխան տալ»:

Ընդդիմադիր ուժերի այն մեղադրանքներին, թե այս իշխանությունն է հողերը տվել, թրքասեր են, հողատու են և նման այլ որակումներին ԵԿՄ նախագահն արձագանքեց՝ չի ուզում այսօր քաղաքականության մեջ մտել:

«Չեմ ուզում քաղաքականության, այս խաղերի մեջ մտնել, չեմ էլ պատասխանի այդ հարցին, բայց թռուցիկ կերպով կասեմ, որ բնական է, իրավիճակ է ստեղծվել, որ նման բաներ պետք է ասեն: Մեր դժբախտությունը հենց դրա մեջ է, որ մենք պետք է համախմբվենք, կողմնորոշվենք, հասկանանք՝ ով է հող տվել, ով չի տվել: Չի կարելի, ազգը բաժանվել է տարբեր մասերի, կեսը կեսին դավաճան ասում, որոշ մարդիկ էլ ասում են՝ սաղ փախան, գիտեք, ես ամեն ինչ տեսել եմ այնտեղ, բայց իրավունք չունեմ խոսելու, որովհետև քննություն է գնում, ու ես ինձ իրավունք չեմ վերապահում հայտարարություններ անել, քանի ամեն ինչ չի պարզվել, արդարությունը միշտ պիտի հաղթի: Եթե դա չարվի, մենք չենք կարող համախմբվել, որ ժողովուրդը հասկանա` ինչ է կատարվել»,-ասաց նա:

Սասուն Միքայելյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին