f

Անկախ

Միքայել Մինասյանը նամակ է հրապարակել. Հիմա ես ամեն ինչ թույլ եմ տալիս


Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը նամակ է հրապարակել:

«Մի քանի օր առաջ իմ հին ընկերը վերադարձավ Արցախից, ուր մեկնել էր վերջին պատերազմի իր գործընկերներին այցելելու համար: Ինձ համար կարեւոր է, որպեսզի դուք զգաք նույնը, ինչ ես, ուստի ես  փոխանցում եմ նրա նամակը առանց կրճատումների:

 

 

«Լավ է, եղբայր,

Ուզում էի զանգահարել քեզ Արցախից վերադառնալուն պես, իսկ հետո հասկացա, որ խոսելով կամ չաթ անելով մենք արագ կհեռվանանք թեմայից, իսկ ինձ համար կարեւոր է փոխանցել մթնոլորտը:

Միանգամից ասեմ՝ տպավորությունը ծանր է: Ես սովոր էի, որ այնտեղ սովորական մարդիկ, նույնիսկ՝ պատերազմից առաջ, աղոթում էին Ռուսաստանի վրա, եւ հիմա, երբ գնում էի  այնտեղ, մտածում  էի՝ ինչ կենսահաստատ բան ասել նրանց. ինձ թվում էր ՝ ասելով, որ մենք պարտվեցինք պատերազմը, բայց հիմա դուք համարեք, որ արդեն Ռուսաստան եք, ես ինչ-որ կերպ կքաղցրացնեմ հաբը: Ոչ մի դեպքում:

Ամենակարեւորը, ինչը բառացիորեն կախված է օդում՝ միշտ ուղեկցող գարշահոտության նման, խոցելիությունն է: Այն սկսվում է բանիմաց մարդկանց խորհուրդներից, ովքեր ինձանից խոստում են վերցրել, որ  Տեղից մինչեւ Ստեփանակերտ ես կանգ եմ առնելու միայն անցակետերում եւ դուրս չեմ գալու ավտոմեքենայից, վերջացրած նրանով, որ դու անցնում ես Շուշիի մուտքի մոտ գտնվող ադրբեջանական անցակետի կողքով:

Բոլոր խոսակցությունները ներծծված են կոտրվածությամբ: Շուշեցի իմ ծառայակիցը ծառայության ավարտից 3 ամիս անց կամավորագրվեց բանակ՝ 3 տարվա պայմանագրով: Ասում է, որ աշխատանք չկա, իսկ բանակը կայուն եկամուտ է: Զորամասի ծառայակիցներն ասում են, որ ծառայությունն, որպես այդպիսին, ավարտվել է. այնտեղ ժամանակ են սպանում, նրանք այլեւս մարտական առաջադրանքներ չունեն: Սպաներին, ինչպես դպրոցականներին, օրվա մեջ մի քանի շարք են կանգնեցնում՝ համոզվելու համար, որ բոլորը տեղում են եւ ոչ ոք չի գնացել իր գործերով: Պատերազմի ժամանակ մեր պահած դիրքներն առանց մեկ կրակոցի հանձնվեցին ադրբեջանցիներին, եւ այժմ սարքում են նորերը՝ ծուլորեն եւ աշխատելով համարի վրա: Զորանոցները դադարել են բուրալ քրտինքով եւ գուլպաներով, փոխարենը վաքսի եւ ժավելի հոտ է գալիս:

Որքանով հասկանում եմ, տնտեսությունը կանգնած է: Լաչինի միջանցքի 100 կմ ընթացքում ես հանդիպեցի 20-30 ավտոմեքենա: Նույնքան՝ Հյուսիս-Հարավ մայրուղու ողջ երկայնքով. ճիշտ իտալական սուպերքարի գովազդից վարորդի աննկարագրելի զգացողությունն էր, երբ մեն-մենակ ընթանում ես լեռնային օձաձեւ ճանապարհով: Վանք գյուղում ես հյուրանոցի միակ հյուրն էի: Ռեստորաններում (բացառությամբ ամենապոպուլյարներից) մենյու չեն տալիս.  սովորաբար մթերքները գնում են պատվերն ընդունելուց հետո:

Մարդիկ 68 հազար դրամ են ստանում, եւ շատերը գոհ են դրանից: 100-150 հազար աշխատավարձը լավ է համարվում: 300 հազար աշխատավարձը, ինչպես բանակում են ասում, երազելու բան է: Հասարակական սեկտորից դուրս պարզապես աշխատանք չկա: Տիրոջ հրամանով անվճար բնակարանների եւ այլ բարիքների մասին խոստումների նկատմամբ առանձնապես հավատ չկա, հիմնականում՝ շինարարության գործընթացում գողության, քավորության եւ կոռուպցիայի մասին սովորական պատմությունների պատճառով: Անուններ են տալիս:

Պատմությունները միայն քաղաքականության մասին են: Երբ փորձում ես փոխել թեման, ամեն ինչ վերադառնում է դրան: Հայհոյում են Նիկոլին՝ շատ զգուշորեն մեղադրելով մեզ, որ մենք նրան բերեցինք իշխանության եւ չկարողացանք վռնդել: Արայիկի մասին լռում են: Կամ չեն ցանկանում դա քննարկել ինձ՝ օտարից հետ, կամ մեկ այլ պատճառով: Հույսները դնում են խաղաղապահների վրա: Հսկայական քանակությամբ լրիվ վայրի կոնսպիրոլոգիական լուրեր են պտտվում, որ շուտով կսկսեն ռուսական անձնագրեր տալ, որ այնտեղ ռուսական բազա կլինի, որ Պուտինը գաղտնի հանդիպել է Արայիկի հետ եւ նման այլ բաներ: Ինչպես միշտ, բոլորը հույս ունեն, որ ինչ-որ մեկն անպայման կլուծի բոլոր խնդիրները: Ցանկալի է՝ առանց իրենց անմիջական մասնակցության:

Բայց եթե կարճ՝ ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ Արցախն վերջնականապես կորսված է: Ինձ չէր լքում միտքը, որ Նախիջեւանի հայերը հենց այդպես են իրենց զգացել, երբ հայտնվել են  Խորհրդային Ադրբեջանի կազմում: Խոցելի, աղքատ՝ կա՛մ աքսորի, կա՛մ բռնի ձուլման հեռանկարով: Ազերները կարողանում են նման իրավիճակներից առավելագույնը քամել: Նրանք մեզ դուրս վռնդեցին Բաքվից եւ Կիրովաբադից: Նախիջեւանից: Եվ եթե այսպես գնա, նրանք մեզ դուրս կմղեն նաեւ Արցախից: Կամ նույնիսկ՝ Հայաստանից:

Հետ նայելով՝ ես հասկանում եմ, թե ինչպես է նիկոլիզմը փոխել ինձ: 2018-ին ես թույլ էի տալիս, բայց չէի ենթադրում, որ պատերազմ է լինելու: 2020-ի հուլիսին ես հասկացա, որ պատերազմ է լինելու, բայց թույլ չէի տալիս, որ մենք կպարտվենք: Պատերազմի ժամանակ ես հասկացա, որ մեզ պարտություն է սպասվում, բայց թույլ չէի տալիս, որ հանձնվելու ենք: Երբ մեզ ստում էին Շուշիի մասին, ես հասկանում էին, որ մենք հանձնվում ենք, բայց թույլ չէի տալիս, որ Նիկոլը կզբաղվի կարգավորմամբ: Իսկ, ահա, հիմա ես թույլ եմ տալիս ամեն ինչ՝ նույնիսկ ամենաֆանտաստիկ հոռետեսական սցենարները»:

 

Միքայել Մինասյան նամակ Արցախի Հանրապետություն Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Յութուբյան հայտնի Perfect.tv ալիքը Նիկոլ Փաշինյանից երես է թեքել
ՀԱՐՑԵՐ և ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
Ընտրակաշառք բաժանելու և միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ. ՀՔԾ
Ձերբակալվել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը. Արսեն Բաբայան
Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերգեյ Համբարձումյանը
Վաղվա ընտրությանը մասնակցում եմ #կապիտուլանտ իշխանության վիժեցրած ու իմ երազած Հայաստանը կառուցելու համար
«Հայաստան» դաշինքի համար 24 տպագրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի ապօրինի ձերբակալությամբ գործող իշխանությունը մեր երկրում քաղաքական հետապնդումների մի նոր բացասական չափանիշ է սահմանում.Վազգեն Մանուկյան
Արայիկ Հարությունյանը ևս խախտում է լռության օրը
«Պատիվ ունեմ» դաշինքից 9 հոգու ձերբակալել են. խուզարկություններ...
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին. «Իզմիրլյան բժշկական կենտրոն»
Քիչ առաջ խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ. Արսեն Բաբայան
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը
Երիտասարդները հանրահավաքից հետո մաքրել են Հանրապետության հրապարակը (լուսանկար)
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԸՀ նախագահի հետ
Աստղաշեն եւ Պատարա գյուղերի միջեւ նոր բնակավայր է կառուցվում
Յալթայում ջրհեղեղի հետևաքով 18 մարդ տուժել է, 1-ը՝ մահացել
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն․ Գագիկ Սուրենյան
Այսօր՝ վաղ առավոտից, ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ
Ձեր ձայնը տվեք թուրքին ծնկի բերած ուժերին՝ 6-րդ կամ 24-րդ քվեաթերթիկին․ Հրանուշ Հակոբյան
Արտահերթ ընտրությունների լուսաբանման համար մոտ հինգ տասնյակ օտարերկրյա ԶԼՄ է հավատարմագրվել
Արմեն Սարգսյանի հրամանագրով սրտային վիրաբույժ Միհիր Սուսանին պարգևատրվել էր Մխիթար Հերացու մեդալով
Կարեն Կարապետյանին նկատել են «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբից դուրս գալուց
Ռուսաստանը 3.2 մլն դոլարով կֆինանսավորի Հայաստանի տուժած շրջանների աջակցությանն ուղղված ՄԱԶԾ նախագիծը
Ավելին
Ավելին