f

Անկախ

Պավիչի բաղադրատոմսը այն դեպքի համար Եթե կապիտուլյանտին վերընտրեն


Միլորադ Պավիչի «Գրենական պիտույքների արկղ» վեպում հերոսը՝ սերբ զինվորականը էնքան է հիասթափվում իր հայրենակիցներից՝ որ որոշում է մոռանալ սերբերենը(օրինակ, որ իմանում է սերբերը իրենց սերբ զինվորների վրա վաճառում են փամփուշտներ, կամ իր զինգրքույկում գրել են կամավոր, որ հանկարծ գերի չընկնի, քանի որ կամավորներին գնդակհարում են)։ Ասում է, որ դպրոցում օգտվում էր լեզու սովորելու դասագրքերից, որոնք կոչվում էին «Իտալերեն 100 դասընթացով», «Ֆրանսերեն առանց տանջանքի», «Ինչպես արագ ու հեշտ սովորել անգլերեն»։ Իսկ հիմա իրենից պահանջվում էր մի ուրիշ սամթ, որ տարբեր էր նրանցից, որոնք օգտագործվում են օտար լեզուների դասագրքերում։ Հիմա ինքը պետք է կարողանա հնարավորինս հեշտ ու արագ մոռանալ մայրենի լեզուն։ Երազը տեղում մոռացվում է, հերիք է հասնես մոտակա դռանը, նրանից մնում է միայն կմախքը։ Իսկ ինչպես մոռանալ լեզուն, որով տեսնում ես երազներ, լեզուն, որով մեծացել ես։

Եվ հերոսը լեզուն մոռանալու յոթ դասընթաց է ստեղծում։

Վեպի մի գլուխը կորչվում է »Ինչպես արագ ու հեշտ մոռնալ սերբերենը յոթ դասընթացով»:

Էն ժամանակ վեպն ընթերցելիս մտքովս անցավ՝ ինչ պիտի լինի, որ հայերենը մոռանալու ցանկություն առաջանա։

Հիմա հասկացա. եթե ընտրություններով կապիտուլյանտին հայերը վերընտրեն, հասկանալի կլինի նրանց ցանկությունը, ովքեր կուզեն հայերենը մոռանալ, որ ոչ մի կերպ չնույնականանան նրանց հետ ովքեր աղետաբեր չարիքին կրկին իշխանություն են տալիս։

Ինչպե՞ս հայրենակից ընդունես նրան. ով քվեաթրթիկի վրա նշում է Իմ քայլը կամ նրա անունը, ով պատերազմի մեջ մտցրեց երկիրը, 5000 երիտասարդի էլ Բայրաքթարների ու թնդանոթների տակ մտցրեց։ Ընդ որում գիտակցված, որ զոհելու է, քանի որ երբ հարցնում են ինչի չես կանգնեցրել պատերազմը, ասում է՝ որ կանգնեցնեի դավաճան կասեին։ Այսինքն իր՝ հայրենասերի համբավը ավելի թա՞նկ է, քան հազարավոր երիտասարդրների կյա՞նքը։ Չէ, սուտ է ասում, քանի որ կանգնեցրեց պատերազմը շատ ավելի վատ պայմաններով՝ իմանալով, որ իրեն դավաճան են ասելու։ Նրա երեսը պադոշ է, դավաճան բառը նրա վրա ոչ մի ազդեցություն չի թողնում։ Չի կանգնացրել այլ պատճառով, պարտութունը կլորանա, պարտության հետագիծը երևում է՝ Շուշին էլ տա, նոր կանգնեցնի, որ հնարավորինս բավարարի ադրբեջանցիներին։ Թե չէ, ինչ սիրտ պիտի ունենան երկրի ղեկավարները, որ դեռ արյունը չչորացած, աճյունները հողին չհանձնած՝ խոսեն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամության մասին։

Այ սենց եսամոլ տգետ, անպատասխանատու մեկը, որի համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի։ Տգե՞տ է։ Տգետը, եթե իր չիմացած բանն անելու պատճառով զոհ տա, խիղճը կտանջվի, տգետ էր, բայց պատասխանտվույթան զգացում մեջը կլինի, քիթը խոթել է չիմացած բանի մեջ, բայց տուն, տեղ, դաստիրակություն է ստացել, մի քիչ խիղճ կունենա։ Սրանք անպատասխանատու տգետներ են, ինչպես ասենք, օրանգուտանը որի ձեռքը ավտոմատ տան, կսկսի կրակել բոլորի վրա, բայց չի հասկանա, որ վատ բան է անում։ Չէ, օրանգուտանից էլ բեթար, օրանգուանը չի հասկանում, որ կրակելով սպանում է աջ ու ձախ, իսկ սրանք հասկանալով, որ մարդկանց սպանդի մեջ են մտցրել, մի գրամ մեղքի զգացում չեն ունենում։ Հակառակը, կարծես գոհ են, ԱԺ փոխխոսնակ, իմքայլական Լենա Նազարյանը ասում է. «Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի»: Շանսը հանձնված բնակավայրե՞րն էին, էն բնակավայրերը, որոնք հազարամյակներով սերնդեսերունդ ժառանգել են արցախցիները, որ մի դավադրության արդյունքում, հանձնե՞ք։ Բա ինչու զոհեցի՞ք մի ամբողջ սերունդ։ Ժամանակակից աշխարհում որևէ պատերազմ այսքան զոհ չի տանում (Վիգեն Չթրյանն է հաղորդում, որ «Քրդական անկանոն ուժերն Աֆրինում նույն իսլամիստ վարձկանների կողմից աջակցվող թուրքական բանակի գրոհին դիմադրեցին 64 օր և շատ ավելի քիչ զոհեր ունեցան»)։

Լավ շանսի համար բնակավայրերը քի՞չ էին, տղաների կյանքն էլ մատա՞ղ էր, որ թուրքերը ավելի համոզվեն բարեկամության անկեղծությանը, «իրական հայրենքը» զոհաբերելը նրանց չի՞ հագեցնում, պիտի նաև իրական մարդի՞կ զոհաբերեիք, որ Բաքվում զոհված զիվնորների սաղավարտներով հաղթանակի պուրա՞կ կառուցեն, հայ զինվորների խրտվիլակներ սարքեն ու ծաղրեն, որ շանսերը շատանա՞ն։ Թուրքի հետ բարեկամության շանս փնտրողը պիտի պատերազմ հաղթե՞ր։ Պարզ է արդեն, որ պարտությունը շանսի հետ իրենց հոգում էր արդեն։ Ու սրանց պիտի վերընտրե՞ն։

Լավ մի հոգի գնաց ընտրեց, երկու հոգի, բայց էնքան շատ մարդիկ ընտրեն, որ սրանք վերընտրվե՞ն, իշխանության մնա՞ն, այսինքն մամուլում գրվի՝ հայ ժողովուրդը կապիտուլյանտին ընտրե՞ց։

Ի՞նչ լեզվով է խոսում այդ ընտրողը, այդ ժողովուրդը, հայերե՞ն։

Նրանք, ովքեր ձգտում էին կապիտուլյանտին հեռացնել առանց ընտրության, չէին ուզում հայ ժողորդին մի այնպիսի փորձության ենթարկել, որի պատճառեվ բացահայտվեր, որ հայրենակից են նրանց, ովքեր կապիտուլյանտին երկրի ղկեավար են վերընտրում։ Հանկարծ ու վերընտրվի, ինչ անե՞ն։ Եթե էնքան անտանելի է, որ նախնյաց փառաց ոգեկոչումն էլ չի մխիթարում, բացում ես Պավիչի գիրքը, ու անցնում մայրենի լեզուն մոռանալու դասընթացը։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում արտահերթ խորհրդարանական ընտրություններ Նիկոլ Փաշինյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին