Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը թվիթթերի իր էջում հայտնել է COVID-19 կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«ԱՀԿ-ն կարծում է, որ ներկայիս բռնկումը պանդեմիա է: Մոտ օրերս մենք ակնկալում ենք, որ կորոնավիրուսի հետևանքով վարակման, մահվան դեպքերի թիվը կաճի… Մենք եզրակացության ենք եկել, որ COVID-19 կորոնավիրուսը վերածվել է պանդեմիայի»,- գրել է նա:
Պանդեմիա է կոչվում անսովոր հզոր համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ աշխարհի շատ երկրների տարածքներում:
Մարտի 11-ի դրությամբ աշխարհի 114 երկրներում 118 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով: