Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստիացրել է, որ ոչ ոք չի կարող բաժանել հանրապետությունը: Այդ մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Գրում է Gazeta.ru-ն։
Այս հայտարարությունը Լուկաշենկոն արել է Գոմելի շրջանի Բրագին քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ, որը նվիրված էր Չեռնոբիլի վթարի 35-ամյակին: Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ ժամանակին խոսվում էր Պոլեսիայի Ժողովրդական Հանրապետության ստեղծման մասին, ինչը կնշանակեր Բելառուսի մասերի բաժանում:
«Հիմա նրանք արթնացել են: Նրանք ցանկանում են Բելառուսը կրկին կիսել երկու մասի: Չի հաջողվի, առանց ինձ էլ չի հաջողվի: Մենք արդեն հասկացել ենք, որ ունենք մեր սեփական հողն ու սեփական երկիրը, և որևէ մեկին չենք տալու», - հավելել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ Լուկաշենկոն բացահայտել էր դավադիրների կողմից հեղաշրջման փորձի մանրամասները: Ըստ նրա՝ նրանք, ովքեր հեղաշրջում էին ծրագրում հանրապետությունում, մայիսի 9-ի շքերթի ընթացքում դիտարկում էին պետության ղեկավարին ու նրա ընտանիքի անդամներին սպանելու հնարավորությունը: