f

Անկախ

Օրենքի ոգուց բխում է, որ վարչապետի՝ պաշտոնակատար մնալը սխալ է․ Տարոն Սիմոնյան


Օրենքի ոգուց բխում է, որ վարչապետի՝ պաշտոնակատար մնալը սխալ է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Ունենք պրակտիկա, գործնականում 3 տարի առաջ եղել է այնպես, որ ժամանակավոր պաշտոնակատար եղել է նույն անձը. այսինքն՝ պրակտիկան ձևավորված է։ Այն ժամանակ այդ հարցը ոչ ոք չբարձրաձայնեց, գուցե քաղաքական միջավայրն այնպիսին էր, որ չեղավ։ Ցավոք սրտի, մշակույթն այդ ճամապարհով է զարգացել, որը կարծում եմ՝ սխալ է։ Կարծում եմ՝ սխալ կլինի հիմա սա դարձնել նոր քննարկման առարկա, քաղաքական միջավայրը ծանրաբեռնենք այս քննարկումներով։ Օրենքից ոգուց բխում է, որ դա սխալ պրակտիկա է։ Սա ուղղակի հոդվածի բովանդակությունը բացահայտելու ջանք է. ով ոնց ուզում է՝ մեկնաբանում է։ Մասնագիտականը պահանջում է, որ երբ անձը հրաժարական է տալիս, նշանակում է՝ այդ անձը չպետք է այդ նույն գործառույթները կատարի, ինչ-որ մինչեւ հրաժարական տալը՝ կատարում էր. հրաժարական տալու իմաստը դրանում է»,- նշեց Սիմոնյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ այդ տրամաբանությամբ պետք է կառավարության կազմն էլ փոխվի, Սիմոնյանն ասաց. «Կարելի է այդ տրամաբանությունը կիրառել, բայց արդեն իրավական անվտանգության հարց է առաջանում։ Եթե մեր Սահմանադրական դատարանը մի օրենք հակասահմանադրական է ճանաչում, իրավական անվտանգությունից ելնելով ասում է՝ թող այս օրենքը կիրառվի, մինչեւ նոր օրենք կընդունվի։ Բայց մեկ անձի պարագայում դա անհրաժեշտ է, որովհետեւ ԱԺ-ի լուծարումը կախված է վարչապետի հրաժարականից։ Եթե մի անձը հրաժարվեց, ապա նա դադարի այդ նույն ֆունկցիան կատարելուց, ինչ-որ մինչեւ դա էր կատարում»։

Անդրադառնալով այն քննադատություններին, որ եթե ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրեն, ապա ընդդիմություն չեն համարվի, պատգամավորն արձագանքեց. «Մի օր մենք՝ որպես հասարակություն պե՞տք է քաղաքակիրթ մշակույթ մեզանում ձեւավորենք եւ վերջնագրերով մեկս մյուսի հետ չխոսենք։ Ասել ենք, որ մենք ուզում ենք լուծարվի այս ԱԺ-ն, որ նոր ընտրություններ կազմակերպվի։ Ասել ենք, որ այս քաղաքական շրջափուլն ավարտենք, այդ ավարտը հնարավոր է բացառապես ԱԺ-ի լուծարման եւ նոր ընտրությունների միջոցով։ Դրա համար անհրաժեշտ է, որ չընտրվի վարչապետ։ Առաջադրելու իմաստն ինչո՞ւմն է կայանում, եթե մեր նպատակը վարչապետն չընտրվելն է եւ ԱԺ-ն լուծարելը»։

Հարցին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԼՀԿ-ն մասնակցելու է միայն իր քաղաքական ուժով, թե՞ դաշինք է կազմելու, եւ ցուցակի առաջին համարը հայտնի՞ է, պատգամավորն ասաց. «Ցուցակից նորություն չկա, դեռեւս չենք որոշել՝ ով է մասնակցում ընտրություններին, ով չի մասնակցում։ Երբ կլինի համագումարը, դրա արդյունքում պետք է հաստատի ցուցակը»։

Տարոն Սիմոնյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին