ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է մեծահարուստների համար մինչև 39.6% կապիտալի շահույթի հարկի դրույքաչափի բարձրացում առաջարկել: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան առաջնորդի ծրագրերին ծանոթ աղբյուրների: Գրում է նGazeta.ru-ն։
Նշվում է, որ պետության ղեկավարը մտադիր է բարձրացնել հարկը՝ սոցիալական ծախսերի մեծ մասը ծածկելու համար, որոնք ուղղված են անհավասարությունը վերացնելուն: 1 միլիոն դոլար կամ ավելի տարեկան եկամուտ ունեցող Միացյալ Նահանգների քաղաքացիների ներկայիս հարկի դրույքաչափը 20% է:
Գործակալության տվյալներով՝ նրանց համար, ում շահույթը հասնում է առնվազն 1 միլիոն ԱՄՆ դոլարի, նոր բարձր դրույքաչափը, զուգորդված ներդրումային եկամտի ընթացիկ եկամտահարկի հետ, նշանակում է, որ հարուստ ներդրողների համար դաշնային հարկի դրույքաչափերը կարող են կազմել 43,4%։
Bloomberg- ի աղբյուրները հայտնել են նաև, որ 3.8% ներդրումային եկամտահարկը, որը ֆինանսավորում է ծրագրերը Obamacare առողջապահական բարեփոխումների շրջանակներում կպահպանվի, ինչը թույլ կտա բարձրացնել ֆինանսական ակտիվների շահութաբերության հարկի դրույքաչափը:
Գործակալությունում նշել են, որ նախագահի առաջարկը կարող է չեղարկել հարկային օրենսգրքի երկարամյա դրույթը, որի համաձայն ներդրումներից ստացված եկամտի հարկը ցածր է, քան աշխատավարձից: