Թուրքիայում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 54 791 նոր դեպք: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին վկայում են երկրի առողջապահության նախարարության տվյալները:
Թուրքիայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը 4,501,382 է կազմում:
Բացի այդ, 24 ժամվա ընթացքում երկրում մահացել է կորոնավիրուսով վարակված 354 հիվանդ, ընդհանուր առմամբ ՝ համաճարակի սկզբից մինչ օրս Թուրքիայում մահացել է 37329 մարդ:
Ավելի վաղ Թուրքիայում հայտարարել էին կորոնավիրուսի դեպքերի աճի նվազման մասին: