ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր նախագահության 100 օրվա ընթացքում ամերիկացիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 200 միլիոն չափաբաժին է ապահովել: Գրում է Russian.rt.com-ը։
«Այսօր մենք դա արեցինք, նախագահության 92 օրվա ընթացքում, նույնիսկ 100 օրից էլ պակաս ժամանակահատվածում մենք հատեցինք պատվաստանյութերի 200 միլիոն չափաբաժնի նշագիծը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Բայդենի խոսքերը:
Նա նշել է, որ երկրում պատվաստումների արագ տեմպը օգնել է փրկել տասնյակ հազարավոր ամերիկացիների կյանքեր:
Բայդենը նախապես հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներում առկա են բավարար պատվաստանյութեր:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 142 միլիոնը։