f

Անկախ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հյուրընկալել է Առաջնորդության դպրոցի մասնակիցներին


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հյուրընկալել է Արցախի երիտասարդ պետական ծառայողներին: Առաջնորդության դպրոցի 19 մասնակիցներին կոմիտեի ղեկավարը ներկայացրել է կառույցի գործունեության առաջնահերթությունները՝ շեշտադրելով հարկերի ինքնակամ վճարման խթանումը։ Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձել է նաև պարբերաբար կատարելագործվող ՊԵԿ ռազմավարական ծրագրին:

Կոմիտեի նախագահն առանձնահատուկ ընդգծել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ սերտ համագործակցությունը, որի շրջանակում էլեկտրոնային հարթակների ինտեգրման և սերվերային միջավայրի ներդրման աշխատանքներ են կատարվում։

Կոմիտեի աշխատանքն ամփոփող տեսանյութի դիտումից հետո ՊԵԿ նախագահը պատասխանել է Առաջնորդության դպրոցի մասնակիցների հարցերին։ Երիտասարդները ծանոթանացել են կոմիտեում ներդրված տվյալների շտեմարաններին ու ռիսկերի կառավարման ավտոմատ համակարգին։ Նրանց տպավորել են էլեկտրոնային ծառայությունները և բիզնես ոլորտին բնորոշ նախագծերի կառավարման մոդելի հաջող կիրառումը պետական մարմնում։

Պետական եկամուտների կոմիտե այցի ժամանակ անկաշկանդ մթնոլորտում ավագ և երիտասարդ գործընկերները համագործակցության առաջիկա ծրագրեր են գծել։ Կոմիտեից խոստացել են անհրաժեշտության դեպքում նաև աշխատակիցներ գործուղել Արցախի գործընկեր պետական կառույցներ՝ կոմիտեի փորձը տեղայնացնելիս մասնագիտական խորհուրդներով գործնականում աջակցելու համար:

ՊԵԿ Էդվարդ Հովհաննիսյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին