f

Անկախ

Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am


Արենի համայնքի ավագանու անդամ Անուշավան Ավետիսյանը Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում հարց է տվել Նիկոլ Փաշինյանին, ասել, որ նրա՝ մարզում նշանակած կադրերը կոռումպացված են, բայց այդ հատվածը մոնտաժվել է Փաշինյանի էջում հրապարակած տեսանյութից, այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնել է Ավետիսյանը:

 

«1000 հա հողի հետ կապված անօրինականություն է եղել թղթաբանության մդջ։ Նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը դրան չի անդրադարձել, դրանից հետո այդ հարցով ինձ զրպարտության համար դատի է տվել։ Վարչապետը, երբ իր ելույթի ժամանակ ասաց կոռուպցիայի դեմ պայքար, ես ասացի՝ եղբայր, եթե կոռուպցիայի դեմ եք պայքարում, ձեր ժամանակահատվածում քննչական մարմիններում այդ գործը կոծկվել է, իրական պատկեր չենք ստացել, եւ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել։ Թղթերը փոխանցեցի նրան եւ ասացի՝ Ձեր կողմից նշանակված կադրերը մարզում կոռումպացված են, եթե փաստեր կուզեք՝ ինձ կհրավիրեք, ես մեր մասնագետների հետ միասին կներկայացնեմ։

Մտածեցի, որ հարցին կանդրադառնան, ընթացք կտան պատկան մարմինների մոտ, արդեն մնացած բացահատումները կլինեն, բայց երբ տեսանյութերը նայեցի, տեսա, որ մոնտաժել են, եւ ընդհանրապես այնտեղ հարցուպատասխան չի երեւում։ Եթե ես ավագանու անդամ եմ, ինձ հուզող հարցերը բարձրաձայնել եմ, չի երեւում, այդ հանդիպումները, ես չեմ հասկանում, ինչի՞ համար են։ Խնդիր եմ բարձրաձայնել, ես կուզենամ, որ հրապարակայնորեն մարդիկ հասկանան, որ նման խնդիր կա։

 

Միգուցե իրենց թիմակիցներին դուր չի գալիս նման բացահայտումները։ Եթե կոռուպցիայի մասին հարց ես բարձրաձայնում, դա մոնտաժում են եւ պայքարում կոռուպցիայի դե՞մ, դա տրամաբանական չէ։ Ես միշտ մտածել եմ, որ այդ մարդիկ սրտանց պայքարում են կոռուպցիայի դեմ, բայց եթե այդ հարցերը մոնտաժում են տեսանյութի մեջ, ճիշտ հակառակ կարծիքն է ձեւավորվում։ Հազարից մեկն է, որ նմանատիպ հարց կարող է բարձրացնի առճակատ վարչապետին, ես բարձրաձայնել եմ եւ սպառիչ պատասխան չեմ ստացել, անորոշություն ինչ-որ»,- պատմել է Անուշավան Ավետիսյանը։

Ավագանու անդամն ասել է, որ Փաշինյանն իր հարցին հարցով է պատասխանել:

«Նա ինձ ասաց՝ Դուք մտածում եք, որ ես կոռումպացվա՞ծ եմ։ Ասացի՝ ոչ, ես այդպես չեմ մտածում, այլ կարծում եմ, որ Դուք տեղյակ չեք՝ Ձեր կողմից նշանակված կադրերը կոռումպացված են։ Ասաց՝ նույնն է, ի՞նչ տարբերություն։ Իր ասածից հասկացա, որ նույնն է, ինձ եք մեղադրում, իմ նշանակած կադրերն են։ Ես ի՞նչ անեմ, որ քո նշանակած կադրերն են, ես հարց եմ բարձրաձայնել։ Եթե ինչ-որ մեկի նշանակած կադրերն են, իրավունք չունե՞ն կոռումպացված լինել, անպայման պետք է սեւ ու սպիտակ լինեն, որ կոռուպցիան բացահայտվի՞, չեմ հասկանում, սեւի կոռուպցիան էլ է կոռուպցիա, սպիտակինն էլ»,- ասել է նա։

Կոռուպցիա Նիկոլ Փաշինյան խմբագրի ընտրանի

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին