f

Անկախ

Այժմ պարոն Ջհանգիրյանը շուտափույթ ցանկանում է նստել ԲԴԽ նախագահի աշխատասենյակում եւ օգտվել ԲԴԽ նախագահի ծառայողական մեքենայից. Ռուբեն Վարդազարյան


Երեկ հայտնի դարձավ, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Նա ՀՔԾ-ում հարցաքննվել է, իսկ ԲԴԽ-ն դատախազության դիմումի հիման վրա կասեցրել է Վարդազարյանի լիազորությունները որպես դատավոր եւ նախագահ։ ArmDaily.am-ը մի քանի հարց ուղղեց Ռուբեն Վարդազարյանին։

-Պարոն Վարդազարյան, քանի՞ ժամ եք երեկ հարցաքննվել ՀՔԾ-ում, ի՞նչ հոդվածով է Ձեզ մեղադրանք առաջադրվել, ի՞նչ խափանման միջոց է ընտրվել, ի՞նչ հաղորդում է ներկայացրել Անդրանիկ Սիմոնյանը Ձեր դեմ։

-Մեղադրանք առաջադրվել է Քրեական օրենսգրքի 332-ի 3-րդ մասով (անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը), խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը, հարցաքննությունը երեք ժամ է տեւել։ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման մասին հարցին կպատասխանեմ մամուլի ասուլիսի ժամանակ։

-Այսինքն՝ սա նո՞ր քրեական գործ է, դրանից բացի երեք այլ գործ կար Ձեր դեմ հարուցված։ Այլ քննչական գործողություններ եղե՞լ են, օրինակ՝ առերեսում, ինչ ապացույցներ կան գործի հիմքում, հաջորդ հարցաքննությունը ե՞րբ է։

-Այո, նոր գործ է, հաջորդ հարցաքննության մասով դեռ ծանուցագիր չեմ ստացել, մյուս մասով նախաքննության գաղտնիք չեմ ցանկանում բացահայտել։

-Պարոն Վարդազարյան, հաշվի առնելով իշխող քաղաքական մեծամասնության ակնհայտ, չթաքցվող հակակրանքը ձեր հանդեպ, Ձեր դեմ խորհրդարանում եւ դրանից դուրս կազմակերպվող արշավները, արդյոք այս ամենը քաղաքական հետապնդում չէ՞։

-Այդ հարցին էլ կպատախանեմ մամուլի ասուլիսի ժամանակ։

-Մոսկվա այցի ժամանակ հարցազրույցներից մեկում Դուք հայտարարել էիք, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, այդ կարծիքը ուժի՞ մեջ է, իսկ քաղհալածյալներ կա՞ն։

-Այո, եւ ես շատ հպարտ եմ, որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա։ Իսկ քաղհալածյալի մասը գնահատողական դատողություն է, կարծում եմ՝ ես չպետք է այդ գնահատականը տամ։

-Պարոն Վարդազարյան, ինչպե՞ս եք գնահատում ԲԴԽ անդամների քայլը հրատապ նիստ անելու եւ ձեր լիազորությունները գերարագ կասեցվեցին։ Ինչո՞ւ ԲԴԽ դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանը եղավ այն վճռական «կողմ» ձայնի հեղինակը, որով Ձեր լիազորությունները կասեցվեցին։

-Ավելի քան զարմացած եմ։ Ինչ վերաբերում է Չիչոյանի պահվածքին, ապա ասելիք չունեմ։ Կարծում եմ՝ իմ դատավոր գործընկերները ավելի ճիշտ կբնորոշեն պարոն Չիչոյանի քայլերը, մոտիվացիան եւ հետեւանքները։

-Գուցե նրա քայլի արմատները շատ խորն են՝ մինչեւ վարչապետի մոտ հայտնի քննարկմանը մասնակցել, Ջհանգիրյանի կազմակերպած խաշկերույթին գնալ։

-Չեմ կարող ասել։

-Դուք հույս ունեք, որ դատավորները ոտքի՞ կկանգնեն, չէ՞ որ այս ողջ ընթացքում Ձեր համակարգի մեծ մասը քաղաքական չեզոքության շղարշի տակ «հարմար թաքնվել է», Ձեր հեռանալով այս վախի մթնոլորտը ավելի չի՞ խորանա։

-Այդ հարցին էլ կանդրադառնամ մամուլի ասուլիսի ընթացքում։

-Ձեր լիազորությունների կասեցման հիմքեր կայի՞ն։

-Լիազորությունների կասեցման հարցին եւս կանդրադառնամ մամուլի ասուլիսին։ Նշեմ միայն, որ լիազորությունների կասեցման հարցը առաջ է քաշվել ԲԴԽ նիստի ժամանակ, որը նախագահում էի ես։ Ես իմ դիրքորոշումը հայտնեցի եւ դուրս եկա խորհրդի նիստից, գնացի իմ առանձնասենյակ, քանի որ նպատակահարմար չեմ գտել մասնակցել իմ լիազորությունների կասցեման հարցի քննարկմանը։

-Պարոն Վարդազարյան, Ջհանգիրյանը հասա՞վ իր ուզածին, այն, ինչի մասին մամուլը գրում է նրա գործուղվելուց ի վեր։

-Կարծում եմ՝ այո, սակայն պայքարը նոր փուլ է թեւակոխել։ Այժմ պարոն Ջհանգիրյանը շուտափույթ ցանկանում է նստել ԲԴԽ նախագահի աշխատասենյակում եւ օգտվել ԲԴԽ նախագահի ծառայողական մեքենայից։

-Միթե կռիվը մի մեքենայի համա՞ր էր։

-Ոչ միայն մեքենայի, այլեւ աշխատասենյակի։

-Զիջեիք նրան աշխատասենյակը եւ մեքենան, շարունակեիք հանգիստ աշխատել։

-Ցավոք, անմեղության կանխավարկածը ոչ մեկ չի կասեցրել, ես շարունակում եմ մնալ ԲԴԽ նախագահ եւ դատավոր, լիազորությունները ընդամենը կասեցված են, շատ կարեւոր եմ համարում նշել, որ ոչ թե դադարեցված են, այլ կասեցված, նման պայմաններում իմ՝ ԲԴԽ նախագահի ծառայողական մեքենան կհանձնվի դատական դեպարտամենտին, սակայն ոչ ոք դրանից օգտվելու լիազորություն չունի, իսկ աշխատասենյակը ընդամենը կփակվի եւ կկապարակնքվի։

-Այսինքն՝ դուք դեռ վերադառնալո՞ւ եք, սա սպառնալի՞ք է իշխանությանը։

-Նույնիսկ 0,1 տոկոսի կասկած չունեմ։

-Պարոն Վարդազարյան, դուք Անդրանիկ Սիմոնյանի հետ վատ հարաբերություննե՞ր եք ունեցել։

-Այդ հարցին էլ մամուլի ասուլիսին կանդրադառնամ։

-Ի դեպ, տեղեկություն կա, որ Ձեր դեմ քրեական գործով ամեն ինչ միայն սկսվում է, ընտրություններին ընդառաջ «անհնազդ դատավորներին» մեկուսացնելու գործընթաց է սպասվում, Սիմոնյանի ցուցակը սկսվում է պարոն Ազարյանով եւ ավարտվում Զարուհի Նախշքարյանով եւ Կարինե Պետրոսյանով։ Հնարավոր համարո՞ւմ եք նման ցուցակի գոյությունը։

-Չեմ բացառում։

-Պարոն Վարդազարյան, հնարավոր համարում եք առաջիկայում Ձեր խափանման միջոցի փոփոխություն։

-Եթե խափանման միջոցի պայմանները խախտեմ, օրենքը նաեւ նախատեսում է խափանման միջոցի փոփոխություն։

-Եւ վերջապես, ո՞րն է այս ամբողջի նպատակը, ինչի՞ է փորձում իշխանությունը հասնել սրանով, արդյոք սա չի արվում ընտրություններին ընդառաջ քաղաքական հակառակորդներին եւ անհնազանդներին դատական ճանապարհով մեկուսացնելու համար։

-Այդ հարցին էլ կպատասխանեմ մամուլի ասուլիսի ընթացքում։

Ռուբեն Վարդազարյան Գագիկ Ջհանգիրյան ԲԴԽ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին