f

Անկախ

Արաքս թռչնաֆաբրիկա՛՛ ՓԲԸ-ն նոր հայտարարություն է տարածել



07.04.21-ին Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը 1in.am լրատվականին տված հարցազրույցում ձվի շուկայում Զատիկի նախօրեին արձանագրված դեֆիցիտի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում անպատասխանատու կերպով մեղադրանքներ է հնչեցրել <<Արաքս թռչնաֆաբրիկա>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) նկատմամբ, մասնավորապես հայտարարելով՝ <<այդ ինչպե՞ս ստացվեց, որ շուկայի ամենախոշոր ընկերություններից մեկը, որը շուկայում 30-35 տոկոսը ծածկում է, վերջին պահին հասկացավ, որ ներկրում է պետք։ Իր մոտ տեխնոլոգիական խնդիրներ են առաջացել, որը բերել է նրան, որ ինքը գլխաքանակ է հանել շրջանառությունից։ Եթե նման բան կար, ապա ինքը բոլոր արտադրողներին պետք է տեղյակ պահեր, որ իր արտադրությունը նվազեցնում է>>։

Վերը նշվածի առնչությամբ հայտնում ենք, որ անհասկանալի է, թե ի՞նչ տեխնոլոգիական խնդիրների մասին է խոսքը, քանի որ Ընկերությունում ոչ մի տեխնոլոգիական խնդիր չի եղել։ 2019 թվականի նոյեմբերից ձվի շուկայում սկսված լճացման ու գերարտադրության պատճառով Ընկերությունը սկսել է իր արտադրական ծավալները նվազեցնել, ընդ որում՝ ծավալները նվազեցրել են շուկայի բոլոր արտադրողները՝ կորուստները կրճատելու նպատակով։

Բացարձակապես անհիմն է նաև այն պնդումը, որ Ընկերությունը պարտավոր էր այլ արտադրողներին տեղյակ պահել իր արտադրական ծավալները փոփոխելու վերաբերյալ, քանի որ որևէ իրավական պահանջ կամ նորմ դրա համար չկա։ Իսկ եթե թռչնաբույծների միության նախագահին հայտնի է նման նորմի առկայության մասին, առաջարկում ենք այն հրապարակային ներկայացնել։ Նշենք նաև, որ այլ արտադրողների կողմից իրենց արտադրության ծավալների փոփոխության տվյալները չեն հրապարկվել։

Անհասկանալի տրամաբանությամբ թռչնաբույծների միության նախագահը մի կողմից փաստում է, որ խնդիրը օբյեկտիվորեն պայմանավորված էր համավարակի ու պատերազմի պատճառով սահմանված պահանջարկի չափով ներկրումներ չիրականացնելով ու գլխաքանակները չթարմացնելով, մյուս կողմից, որպես ստեղծված իրավիճակի պատասխանատու, դիտարկում է խոշոր արտադրող Արաքս թռչնաֆաբրիկային, ինչը կարծում ենք տրամաբանությունից դուրս է։

Կրկին անդրադառնալով վերոնշյալ անպատասխանատու հայտարարությանը՝ հարկ ենք համարում նշել, որ Ընկերությունը <<վերջին պահին>> չի հասկացել ներկրման անհրաժեշտությունը, այլ դրա մասին շատ ավելի շուտ է բարձրաձայնել և, կանխատեսելով հնարավոր դեֆիցիտը, դեռևս Զատիկից 3 ամիս առաջ դիմել է համապատասխան մարմիններին՝ ներկրման թույլտվություն ստանալու համար, որի իրականացման դեպքում հնարավոր կլիներ խուսափել ստեղծված ճգնաժամից։ Վստահ ենք, որ թռչնաբույծների միության նախագահը քաջատեղյակ է, որ ձուն պահպանման սահմանափակ ժամկետ ունեցող ապրանք է ու անտրամաբանական կլիներ հինգ կամ վեց ամիս առաջ հանդես գալ ձվի ներկրման առաջարկով։ Վերջին հաշվով ի՞նչ կապ ունի, թե Ընկերությունը որ <<պահին է հիշել>> ներկրման անհրաժեշտության մասին։ Եղել է կոնկրետ խնդիր, որի առնչությամբ Ընկերությունը հայտնել է իր մտահոգությունն ու խնդիրը լուծելու առաջարկ արել։ Ցավով ենք արձանագրում, որ այս ամենից հետո շահագրգիռ կողմերը, ոլորտից իրենց քաջատեղյակ համարող տարբեր անհատներ անհրաժեշտ հետևություններ անելու, խնդրի լուծման առաջարկներ ներկայացնելու փոխարեն փորձում են շահարկել Ընկերության բարի համբավը, այն կապելով շուկայում դեֆիցիտի առաջացման պատճառների հետ։ Նման մարդկանց հորդորում ենք ընդունել ի գիտություն այն, որ խոշոր արտադրող լինելով հանդերձ չի նշանակում, որ Ընկերությունը պատասխանատու է ողջ շուկայի համար և տնտեսական գործունեություն ծավալելուն զուգահեռ՝ կարող է միանձնյա ստանձնել շուկան կարգավորելու գործառույթներ։

Մենք այլևս չենք լռելու, անելու ենք ամեն ինչ, որպեսզի հանրությունն իմանա իր <<հերոսներին>>, ուստի ակնկալում ենք, որ թռչնաբույծների միության նախագահը կունենա բավականաչափ համարձակություն և հրապարակային կներկայացնի հետևյալ հարցերի պատասխանները.

1️⃣ Ո՞ր արտադրողներն են դեմ եղել ձվի ներկրմանը,

2️⃣ Ի՞նչու է անձամբ ինքը դեմ եղել ձվի ներկրմանը։

 

Արաքս թռչնաֆաբրիկա հայտարարություն ՖԲ Գրառում

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին