f

Անկախ

Հայ գերիների նոր խմբի վերադարձի մասին աղմուկը կազմակերպել է իշխանությունը. փաստեր. Antifake.am


Մեդիայում արագորեն տարածվեց Ադրբեջանից հայ գերիների նոր խմբի վերադարձի մասին պնդումը, սակայն արդեն իսկ տեղեկացրել ենք, որ ինքնաթիռը, որով ըստ նույն աղբյուրների պետք է վերադառնային գերիները, Հայաստան է ժամանել դատարկ. ոչ մի գերի չի վերադարձվել։ Այս մասին գրում է Antifake.am-ը:

AntiFake.am-ը պարզել է, որ գերիների վերադարձի մասին աղմուկը բարձրացրել են իշխանական շրջանակները. նախ այդ մասին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կնոջը պատկանող Freenews.am-ի տաղավարում հայտարարություն է արել իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ապա տեղեկությունը իշխանական ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատել են վարչապետի և փոխվարչապետի խոսնակները՝ Մանե Գևորգյանը և Նժդեհ Հովսեփյանը։

Լուրը արագորեն տարածել են Փաշինյանի ընտանեկան armtimes.com-ը, Ալեն Սիմոնյանի հետ ասոցացվող freenews.am-ը, araratnews.am-ը, պրոիշխանական «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի 1in.am-ը, Սորոսի ֆոնդից և արևմտյան փողերով ֆինանսավորվող պրոիշխանական factor.am-ը և azatutyun.am-ը։

Արդեն իսկ ակնհայտ է, որ Փաշինյանը ընտրություններին ընդառաջ հայ գերիների հաշվին PR-վելու էժանագին փորձ է արել, որը խայտառակ կերպով ձախողվել է։

Սոցցանցերում քննարկում են գերիների վերադարձի հետ կապված այսօրվա իրադարձությունները։ Հիշեցնենք, որ նախ տեղեկություն տարածվեց գերիների խմբի վերադարձի մասին, որն ավելի ուշ հաստատեցին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը։ Ավելի ուշ, սակայն, պարզ դարձավ, որ ինքնաթիռը ժամանել է դատարկ։ Փոխվարչապետի գրասենյակից պարզաբանեցին՝ գերիների վերադարձը հետաձգվել է։

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։ «Փոխվարչապետի գրասենյակն անդրադառնալով Բաքվից դատարկ ինքնաթիռի վերադարձին, նշել է, որ «գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է»։

Այս մասին հայտարարում է այն նույն իշխանությունը, ով «ջուրը չտեսած բոբիկացավ»՝ ամենասեղմ ժամկետներում կատարեց այդ նույն եռակողմ հայտարարության իրեն վերաբերող դրույթները՝ առանց կրակոցի հանձնեց Քարվաճառը, Ակնան, Քաշաթաղը։

 

Բա երբ եռակողմ հայտարարության շուրջ համաձայնության էիք գալիս, ո՞վ պետք է հաշվի առներ այդ առանձնահատկությունները։

Մեզանից ինչ պետք էր՝ Թուրքիան ու Ադրբեջանը գրեթե ամեն ինչ ստացան, արանքում ինչ էլ գրավոր չէին պայմանավորվել, բանավոր փոխըմբռմամբ հանձնեցիք գնաց։

Ստացան նաև Արցախի և Հայաստանի վրա հսկայական ճնշումներ բանեցնելու մեծ թվով խաղաքարտեր։

Հիմա էլ եկել են՝ թե գիտե՞ք, էլի գցեցին, մարդասիրական գործընթացի խախտում է։

Որ դրանց հետ բանակցողն ու քննարկողը դուք լինեք՝ կխախտեն էլ, կգցեն էլ, ոտքերն էլ վրեներդ կսրբեն։

Մեկ է՝ արդեն բոլորն էլ գիտեն, որ անարժեք, տգետ, անհայրենիք մարդկանց հետ գործ ունեն։ Իսկ ի՞նչը պետք է դրանց կաշկանդի»։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Բաքու-Երեւան չվերթը եկավ դատարկ՝ առանց հայ ռազմագերիների։

Մինչ այդ վարչապետի եւ Ավինյանի խոսնակները հաստատել էին, որ հայ ռազմագերիներով ինքնաթիռը քիչ անց վայրէջք կկատարի Երեւանում, իսկ իշխանական կայքերը արդեն սալյուտ էին խփում։

Ծնողները շունչները պահած սպասում էին ինքնաթիռի վայրէջքին։

Ինքնաթիռի, որ այդպես էլ չբերեց իրենց որդիներին։

Հ. Գ. Ի դեպ, այսօր կրկին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հայտարարել է, որ իրենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել են, իսկ մնացյալ գերեվարվածները ահաբեկիչներ են»։

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը, անդրադառնալով տեղի ունեցածին, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Գերիները վերադառնում են. գերիները չեն վերադառնում»:

Լավ, ժողովու՛րդ, չեք հասկանու՞մ, որ քանի այս դավաճան վիժվածքները իշխանության են, ոչ մի լավ բան չի լինելու։ Դավաճան վիժվածքը բոլորիդ հետևից գալու է և բոլորիդ կյանքը կործանելու է՝ իր դժբախտ կյանքի նման ու նախիրն էլ ծափ է տալու ՝մինչև դավաճանը իրենց էլ չդժբախտացնի:

Նա ի սկզբանե խոստացել է՝ «ոչ ոք չի պլաստալու» ու սա միակ խոստումն է, որը հետևողականորեն իրականացնում է։ Ամեն ինչ անում է, որպեսզի բոլորը դժբախտանան, վշտի մեջ կորեն ու էս երկիրը կործանվի»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Հայաստանի վարչապետի աթոռին զմռսվածը ևս մեկ անգամ խայտառակվեց...

Իրենց ընտանիքին և քայլիստներին սպասարկող լրատվամիջոցներից մեկը, ինչպես նաև Նիկոլի մամլո խոսնակ Մանեն, կեղծ և չստուգված տեղեկությունններ էին տարածել, թե Բաքվից մեր գերիներին (վերադարձվող գերիների թիվը մինչև վերջ չէր նշվում) Երևան բերող ինքնաթիռը մեկ ժամից վայրէջք է կատարելու «Էրեբունի» օդանավակայանում... Սակայն, քիչ առաջ դավաճան վարչապետի տեղակալի գրասենյակը հաստատեց "Հրապարակ"-ի լուրը, որ ինքնաթիռը Երևան դատարկ է վերադարձել...

Նիկոլի և դրա թիմակիցների ինքնագովազդվելու մոլուցքը բերեց այս խայտառակությանը...

Առանց տեղեկատվության ճշգրտման իրենց սպասարկող լրատվամիջոցով ապատեղեկատվություն են տարածում, որի արդյունքում "Էրեբունի" օդանավակայանի մոտ հավաքվում են գերիների բազմաթիվ հարազատներ, բարեկամներ և ընկերներ...

Ավելին չեմ գրի...Պատկերացնում եմ այդ մարդկանց վիճակը,երբ իմանում են, որ նրանց խաբել են...

Որպեսզի պատկերացնեք, թե գերիների վերադարձի վերաբերյալ կեղծ և չստուգված տեղեկատվություն տարածող կայքը որքան մոտ է դավաճան Նիկոլին, ընդամենը բերեմ մեկ փաստ. Նիկոլ Անհողի տղան վերջերս հենց այս կայքին էր տվել իր հարցազրույցը...

Հ.Գ. Գրեթե բոլոր լրատվամիջոցները հենց այս կայքին հղում տալով են հրապարակել այս ապատեղեկատվությունը...»։

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը գրել է․ «Հույսի վաճառական մարդասպանները շարունակում են իրենց ծաղրը հայ ազգի հանդեպ: Ինչպե՞ս կարելի է խաղալ այդ մարդկանց զգացմունքների հետ: Ինչպես!!!! Ա՜յ անխիղճներ, հազար անգամ ճշտեք, գնացեք դիմավորեք այդ մարդկանց որդիներին, հետո ձեր «հակառակորդի» հետ խաղեր տվեք: Ո՞վ է պատասխանատու այդ մարդկանց ապրումների համար»:

 

 

հայ գերիներ Ադրբեջան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին