Բրազիլիայում վերջին 24 ժամվա ընթացքում առաջին անգամ արձանագրվել է ավելի քան 4,000 մահ ՝ կապված կորոնավիրուսի հետ:
Հիվանդանոցները գերծանրաբեռնված են: Որոշ քաղաքներում մարդիկ մահանում են բուժման սպասելիս, իսկ առողջապահական համակարգը շատ տարածքներում կանգնած է փլուզման եզրին:
Բայց Նախագահ Ժաիր Բոլսոնարոն շարունակում է դեմ լինել բռնկումը կանխելու ցանկացած արգելափակման միջոցառումներին:Նա պնդում է, որ տնտեսությանը հասցված վնասը ավելի վատ կլինի, քան հենց վիրուսի ազդեցությունն է:
Նշենք, որ Բրազիլիայում այս ընթացքում գրանցվել է ավելի քան 13 միլիոն դեպք: Երկրում զոհվածների ընդհանուր թիվը այժմ գրեթե 337,000 է ՝ զիջելով միայն ԱՄՆ-ին: