РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կորոնավիրուսից մահացության ցուցանիշով Իտալիան առաջին տեղում է հայտնվել: Գրում է Gazeta.ru-ն:
Երկրում մահանում է յուրաքանչյուր 20-րդ վարակակվածը, 73 հազար վարակվածներից 4.96% -ը մահացել է:
Երկրորդ տեղում Իրանն է (3,96%), երրորդ տեղում՝ Չինաստանը (3,83%): Մահացության ամենացածր ցուցանիշը Հարավային Կորեայում է, որտեղ մահանում է վարակվածների 0,68% -ը:
Հիշեցնենք, որ 2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի Covid-2019 կորոնավիրուսն է դարձել: Վերջին տվյալների համաձայն՝ վարակվել է ավելի քան 107 հազար մարդ, մահացել է 3650 մարդ: