f

Անկախ

Ապրիլյան պատերազմ. կոտրելով միֆերը (մաս 1)


 5 տարի առաջ այս օրը սկսվեց Ապրիլյան պատերազմը:

2016թ. ապրիլի 2-ի առավոտյանˋ 8:18-ին Արցախի պաշտպանության բանակից (ՊԲ) ստացվեց առաջին հաղորդագրությունը. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել էր բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

Ուղիղ 5 տարի է անցել այդ չարաբաստիկ օրվանից և պետք է փաստել, որ թեև այն տևել է 4 օր, բայց ծնել է բազմաթիվ միֆեր, որոնք մարդիկ կրկնում են առանց մի փոքր իսկ մտածելու՝ որքանով է իրենց հնչեցրած «100 տոկոսանոց փաստը» համապատասխանում եղելությանը:

Պատերազմի ընթացքը և ելքը խեղաթյուրող տեղեկատվության տարածումը ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ:

Նախ, ադրբեջանական ագրեսիան համազգային ցնցում առաջացրեց հայության մոտ: Եթե մասնագետների համար դեռ 2014թ.-ից ակնհայտ էր պատերազմի բարձր հավանականությունը, ապա հայ հասարակության մի ստվար զանգված կարծես թմբիրում լիներ: Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը կարցես բթացրած լիներ մարդկանց ինքնապաշտպանական բնազդը: Այն ազդակները, որոնք գալիս էին դեռ 2014 թվականից, համառորեն չէին ընկալվում հայ հասարակության կողմից: Եվ հանկարծ 2016թ. Ապրիլի 2-ին արթնանալով՝ մարդիկ բախվեցին դառը իրականության հետ. Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ պատերազմ, հայկական կողն ունի մեծաթիվ զոհեր:

Այդ նորությունը կայծակնային ազդեցություն ունեցավ:  Բնազդորեն յուրաքանչյուր հայ ընկալեց, թե ինչ է կատարվում և դեռ ինչեր կարող են կատարվել, և պատերազմը կարծես ընդունեց հայրենական բնույթ: Այդ օրերին թիկունքն ու ճակատը միաձուլվեցին: Սա, թերևս, հայերիս լավագույն արժանիքներից է՝ վճռորոշ պահին միավորվել հանուն ընդհանուր գաղափարի, հանուն ազգի գոյատևման:  

Հայաստանի ու Արցախի ռազմական գերատեսչությունները ընտրեցին հնարավորինս բաց գործելակերպ՝ ռազմական իրադարձությունների գրեթե ամբողջական պատկերը օպերատիվորեն ներկայացնելով հանրությանը: Սա, իհարկե, ունի իր դրական կողմերը, հաշվի առնելով, որ գետնի վրա պատերազմից զատ պետությունները վարում էին նաև ինֆորմացիոն պատերազմ: Եվ որպեսզի հայ հասարակությունը չդառնար ադրբեջանական ապատեղեկատվության զոհ, հայկական կողմն ի սկզբանե որդեգրել էր հենց այդ քաղաքականությունը:

Բայց երբ թիկունքը խառնվում է ճակատին ի հայտ են գալիս նաև բացասական երևույթներ: Հանկարծ ամբողջ հասարակությունը սկսեց քննարկել մանրամասներ ճակատային գծի տեղի ունեցողը և որ ամենավատն է՝ մեղավորներ փնտրել, երբ դեռ թնդանոթներն ու ինքնաձիգները չէին սառել:

Եվ հենց այդ ժամանակ սկսեցին տարածվել մեկը մյուսից զարմանալի, իրականության հետ բացարձակ աղերս չունեցող տեղեկություններ: Թե ում էր ձեռնտու դրանց տարածումը, թողնում ենք ձեր դատին: Իսկ այժմ կետ առ կետ ներկայացնենք այն միֆերը, որոնք շատ արագ դաջվեցին մարդկանց ուղեղներում այնքան խորը, որ մինչ օրս էլ, երբ հստակ ապացույցներ են բերվում դրանց կեղծ և ստահոդ լինելու մասին, մարդիկ միևնույն է շուտասելուկի նման կրկնում են՝ չփոխելով իրենց թյուր կարծիքը:

Միֆ 1. 80-ականների զենք

Ապրիլի 6-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանին հարցեր էին հնչեցնում հիմնականում քառօրյա պատերազմի մասին: Այդ համատեքստում հարց տվեցին նաև զենքերի մասին:

 Հայաստանի նախագահը նշել էր, որ Ադրբեջանի զինատեսակները շատ ավելի ժամանակակից ու գործուն են, բայց ուժը, ըստ նրա, զինատեսակի ժամանակակից լինելու կամ տանկերի թվի մեջ չէ։ «Ուժը այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների և ընդհանրապես հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը։ Այո՛, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, և ադրբեջանցիներն ինչքան կորուստներ ունեն և մենք ինչքան կորուստներ ունենք»- ասել էր ՀՀ երրորդ նախագահը:

Եվ հենց այս հայտնի արտահայտությունը դարձավ շահարկման առարկա: Շահարկում ամենաբարձր մակարդակներով:

2016 թ. Ապրիլի 25-ին այդ պահին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել էր. « Հայկական բանակի «80-ականների զենքով» սպառազինվածության մասին խոսակցությունները դիլետանտություն են»:

«Ուզում եմ հատկապես նշել, որ 80-ականներից հետո, հատկապես ռուս զինագործների կողմից ոչ մի առանձնահատուկ և լավ բան չի ստեղծվել: «Սմերչը», «Սոլնցեպյոկը» և ռուսական այլ հզոր զինատեսակներ ստեղծվել են հենց 80-ականներին: 90-ականներին և նույնիսկ 2000-ականներին որևէ առանձնակի բեկում այդ ոլորտում չի գրանցվել»,- նշել էր նա:

2016 թ. Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում այդ ժամանակվա ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, նշել էր. « Եվ ինչպես դուք տեսաք, մեր 80-ականների զենքը, այսպես ասած, չեզոքացրեց այդ վտանգը, այսինքն՝ ստիպեց հակառակորդին իր նախնական մտադրություններից հետ կանգնել»:

80-ականների զենքի թեման ամենաշատ շահարկողները, բնականաբար, ներկայիս իշխանություններն էին, որոնք հենց այդպիսի կեղծ ինֆորմացիայի ալիքի վրա էլ 2018 թվականին եկան իշխանության:

Վարչապետ Փաշինյանը Սյունիքի մարզի Կապան քաղաքում իր թվով 4-րդ մեծ ասուլիսի ընթացքում ներկայացնում էր հերթական «100 փաստերը», որը պայմանականորեն կարող ենք անվանել «փաստեր ոչնչի մասին»: Եվ ահա այդ ասուլիսի ժամանակ նա իր հպարտ քաղաքացիներին հպարտությամբ հայտնեց, որ  ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետեւ ձեռք բերված սպառազինությունը կամ 2019-ի արտադրության է կամ ընդհանրապես չօգտագործված։

ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ավելի հեռուն գնաց և հայտարարեց, որ իրենք փակելու են 80-ականների զենքերով կռվելու էջը․«Խնդիր ենք դրել փակել 80-ականների զենքով կռվելու էջը».-հայտարարել էր Գրիգորյանը։

Հավանաբար թե պարոն վարչապետը, թե պարոն ԱԽՔ-ն մոռացել էին չարաբաստիկ «Оса-АКМ» զենիթահրթիռային համալիրների մասին: Դա, ի գիտություն, 1970-ականների զենք է, ավելի ճիշտ՝ մշակվել է 1960-ականներին, իսկ 1971 թվականից ԽՍՀՄ զորքերի սպառազինության մեջ է եղել: Ավելորդ ենք համարում անդրադառնալ այդ զենքի որակական հատկանիշներին, դա հետագայում կդառնա առանձին հետաքննության թեմա:

Բայց փաստ է, որ «Оса-АКМ» մասին չէր հիշում նաև վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, որը ,իր պաշտոնին բացարձակ անհարիր ձևով պատասխանելով ՀՀ երրորդ նախագահի այն հայտարարությանը, թե Ալիևի լեզուն երկարել է, ասել էր.

«Ի դեպ, հիմա Իլհամ Ալիեւի լեզուն է երկարել, 2016 թվականին երկարել էին նրա ձեռքերը: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը վիզը ծուռ խոսում էր 80-ականների զենքերի մասին, այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վիզը ծուռ խոսում է մեր առաջնագծի այնպիսի վիճակի մասին, որը ադրբեջանի զինուժին զրկում է գործելու հնարավորությունից»:

Հավանաբար հենց «Оса-АКМ» կամ չարաբաստիկ «Су-30СМ»-ն էր «ծռել» Հասանովի վիզը:

Ինչևէ, երկար դադարից հետո երրորդ նախագահը որոշեց հրապարակայնորեն մեկնաբանել իր այդ թևավոր դարձած արտահայտությունը, որը ներկայիս իշխանությունները պատեհ-անպատեհ սիրում էին մեջբերել:

«80-ական թվականների զենքերի մասին իմ հայտարարությունն, իրոք, մեծ շահարկումների տեղիք տվեց՝ առաջին հերթին այն մարդկանց կողմից, ովքեր չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում 80-ականների զենք», -Ապրիլյան պատերազմի թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Իմ ասածը, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվով, նշանակում էր՝ հարգելի ԵԱՀԿ անդամներ, անկախ այն հանագամանքից, որ դուք աչք եք փակում Ադրբեջանի՝ մինչև ատամները զինված լինելու վրա, մեր մարտիկները կարողանում են պաշտպանել մեր հայրենիքը: Բացի այդ, եթե կգտնեք աշխարհում որևէ բանակ՝ թեկուզ ամենաժամանակակից, որ չունի 80-ականների զենք, ես կհայտարարեմ, որ այդ գործից ոչինչ չեմ հասկանում: Նույնիսկ այսօր ոչ միայն մեր զինված ուժերի զինանոցում են 80-ականների զենքերը, այլև ամենահարուստ և ամենամեծ ապահովություն ունեցող զինված ուժերի:
Ուղղակի փաստենք, որ այսօր էլ հայկական բանակի գրեթե ողջ զրահատեխնիկան, գրեթե ողջ հրաձգային զենքերն 80-ականների են: Կարծում եմ, որ շահարկումները քաղաքական նպատակներով էին և, միգուցե, թեմային չտիրապետելն էր պատճառը», - նշեց ՀՀ երրորդ նախագահը:

Ինչևէ, 80-ականների զենքերի թեման բազմիցս մասնագիտական մակարդակով վերլուծության է ենթարկվել, փորձ է արվել հանել հասարկության մեջ արմատացած այն գաղափարը, թե եթե զենքն 80-ականների է, ապա այն վատն է կամ անարդյունավետ: Որքանով է հաջողվել՝ կարելի է դատել նրանից, թե ինչպես է հասարակության մի ստվար զանգված շարունակում այդ միտքը մեջբերել՝ «հներին» վարկաբեկելու համար:

Ապրիլյան պատերազմ Սերժ Սարգսյան 80-ականների զենք խմբագրի ընտրանի

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին