f

Անկախ

«Եթե լինի այնպիսի իրավիճակ, որ անհրաժեշտություն առաջանա կանգնեցնել նախընտրական պրոցեսը, գուցե գնանք այդ քայլին». Նարեկ Զեյնալյան 168.am


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զեյնալյանի խոսքով՝ Հայաստան է հասել կորոնավիրուսի պատվաստանյութ՝ մոտավորապես 24 հազար դեղաչափ, և արդեն սկսվել է պատվաստումների գործընթացը: Առնվազն հերթագրումներ են իրականացվում ռիսկային խմբերի անձանց, բժիշկների, խրոնիկական հիվանդություն ունեցող անձանց պատվաստելու համար:

«Միաժամանակ պահելով հակահամաճարակային բոլոր կանոնները, կարծում եմ՝ այստեղ որևէ խնդիր չենք ունենա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը՝ անդրադառնալով հարցին, թե կորոնավիրուսային թվերի մեծացմանը զուգընթաց՝ ինչպե՞ս են պատրաստվում իրականացնել առաջիկա նախընտրական քարոզարշավը:

Դիտարկմանը՝ այս պահին Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է իրականացնում մարզերում, որտեղ չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները, Նարեկ Զեյնալյանն ասաց, որ Փաշինյանը քարոզարշավ չի իրականացնում:

«Դրանք ընդամենը վարչապետի այցելություններն են տարբեր մարզեր, քաղաքներ: Սա քարոզարշավ չէ: Կորոնավիրուսի թվերը սկսել են աճել մոտ մեկ ամիս առաջ, և դա պայմանավորված չի եղել վարչապետի այցելություններով դեպի մարզեր: Արվում է առավելագույնը, որպեսզի կառավարելի լինի կորոնավիրուսի տարածումը: Այս պահին 20 բուժհաստատություն կորոնավիրուսի բուժման գործընթացում է, պոլիկլինիկաներն ամբողջ թափով իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները: Այստեղ բնակչության զգոնությունը ևս շատ կարևոր է»,- հավելեց Նարեկ Զեյնալյանը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի թվերի մեծացմանը և արտահերթ ընտրությունների հնարավոր չեղարկմանը, Արտակ Զեյնալյանն ասաց, որ կանխատեսումներ անելուց զերծ կմնա:

«Ամեն ինչ էլ հնարավոր է, այս պահին նման մտավախություն չկա, այս պահին շարժվում ենք՝ ըստ նախանշված օրակարգի: Եթե լինի այնպիսի իրավիճակ, որ անհրաժեշտություն առաջանա կանգնեցնել նախընտրական պրոցեսը, գուցե գնանք այդ քայլին: Եթե թվերն աճեն, այդ պահին որոշում կկայացվի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Նարեկ Զեյնալյան 2019-nCoV կորոնավիրուս Տեսանյութ արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
Ավելին
Ավելին