f

Անկախ

Արմեն Մուրադյանը հրապարակել է ամփոփ տեղեկատվություն համավարակով պայմանավորված ընթացիկ իրավիճակի վերաբերյալ


ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը հրապարակել է ամփոփ տեղեկատվություն COVID-19 համավարակով պայմանավորված ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:

«• Իրավիճակն աշխարհում

Ներկայում` 2021 թվականի 9-10-րդ շաբաթներ, համաճարակաբանական տվյալների վերլուծությունը վկայում է, որ արձանագրվում է COVID-19 նոր դեպքերի թվի աճ 4 շաբաթ շարունակ: Մասնավորապես, նախորդ շաբաթ արձանագրվել է վարակի շուրջ 3,3 մլն նոր դեպք: Մահերի թիվը 6 շաբաթ շարունակ նվազելուց հետո, ներկայում կայունացել է՝ կազմելով շուրջ 60․000:

COVID-19 նոր դեպքերի ավելացում է գրանցվել նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջաններում, որը ներառում է 53 պետություններ, որտեղ արձանագրվում է նոր դեպքերի և մահերի 80%, ինչն ի թիվս այլ գործոնների պայմանավորված է նաև եվրոպական տարածաշրջանում թեստավորումներ իրականացնելու լայն հնարավորություններով, ինչպես նաև մահվան դեպքերի գրանցման ճշգրտությամբ:

Հարկ է նշել նաև, որ COVID-19 նոր դեպքերի թիվը կայունացել է ԱՀԿ ամերիկյան և արևմտյան խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Տղամարդկանց և կանանց շրջանում հիվանդացության դեպքերը հանդիպում են գրեթե հավասար՝ 49% կանանց, 51% տղամարդկանց, սակայն մահացությունը զգալի բարձր է տղամարդկանց շրջանում՝ 59%, կանանց 41%-ի դիմաց:

  • Իրավիճակն եվրոպական տարածաշրջանում

Հաշվետու ժամանակահատվածում, եվրոպական տարածաշրջանում արձանագրվել է COVID-19 1.4 մլն նոր դեպք և շուրջ 22․000 նոր մահ, համապատասխանաբար 13% և 1% ավելին քան նախորդ շաբաթ: Առավելագույն նոր դեպքեր հայտնաբերվել են Ֆրանսիայում՝ 204,840 նոր դեպք (313.8 նոր դեպք 100,000 բնակիչ հաշվով` աճ 27%), Իտալիայում՝ 154,493 նոր դեպք (255.5 նոր դեպք 100,000 բնակիչ հաշվով) և Լեհաստանում՝ 151,918 նոր դեպք (401.4 նոր դեպք 100,000 բնակչի հաշվով` աճ 36%):

Առավելագույն մահերի մասին հայտնել են ՌԴ-ն՝ 2940 նոր մահ (2 նոր մահ 100,000 բնակիչ հաշվով` նվազում 2%), Իտալիան՝ 2761 նոր մահ (4.6 նոր մահ 100 000 բնակիչ հաշվով` աճ 20%) և Լեհաստանը՝ 2122 նոր դեպք (5.6 նոր մահ 100 000 բնակչի հաշվով` աճ 12%)», - ասվում է ԵՊԲՀ ռեկտորի գրառման մեջ:

Արմեն Մուրադյան ԵՊԲՀ նոր կորոնավիրուս

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին