f

Անկախ

Մարտակերտում գյուղաշխատանքներ կատարելիս ականի վրա պայթել է մեկ քաղաքացի․ Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը


ԱՀ ՆԳ նախարարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը.

2021 թվականի մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 728 հաղորդում: Արցախի ԱԻՊԾ-ից Անկախին հայտնում են, որ նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվը նվազել է 211-ով:

 

Անցած շաբաթվա ընթացքում նվազել են նաեւ հրդեհի դեպքերը: Գրանցվել է 8 հաղորդում, որից մեկն օժանդակ շինությունում, երեքն աղբանոցներում եւ աղբակույտերում, 4-ը՝ չոր խոտատարածքներում: Փորձը ցույց է տվել, որ օդի ջերմաստիճանի բարձրացման հետ, հիմնականում քաղաքացիների անզգուշության պատճառով ավելանում են նաեւ բաց տարածքներում եւ անտառային գոտիներում հրդեհի բռնկման դեպքերը:

Անցած շաբաթ ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն ընդունել է ՌԴ ԱԻՆ հավաքական խմբի ավագ, գեներալ-մայոր Վլադիսլավ Գադեեվի գլխավորած պատվիրակությանը: Գործընկեր կառույցների միջեւ ստեղծվել է օպերատիվ 3 խումբ, որոնք ընդգրկված են ինժեներահետախուզական-սակրավորական աշխատանքներում, հումանիտար առաքելության ծրագրերում եւ անվտանգության նկատառումներով՝ հերթապահ ծառայությունում: Համատեղ աշխատանքի մեկնարկը տրվել է այսօր:

Շաբաթվա ընթացքում ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները Ստեփանակերտում եւ հարակից տարածքներում, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններում շարունակել են զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց պահեստավորման կամ վնասազերծման գործընթացը:

Յոթօրյա ժամանակահատվածում հայտնաբերվել է 96 հատ հրթիռակասետային ռումբ, հրետանու 168 արկ, 10 հատ նռնականետի նռնակ, հակահետեւակային 1 ական, փոքր տրամաչափի 1800 հատ փամփուշտ, 228 հատ թնդանոթի պայթուցիչներ, 16 հատ ձեռքի նռնակ:

Գրանցվել է մեկ արտակարգ պատահար: Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորով ականի վրա պայթել է մեկ քաղաքացի: Շարքից դուրս է եկել գյուղտեխնիկան: Բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Շաբաթվա ընթացքում ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով եւ ծառայության ղեկավարի հանձնարարությամբ, ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումներում վերսկսվել են ուսումնական վարժություններն ու պարապմունքները:

Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարար ջոկատները շարունակում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնել զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյունների որոնումները: Մինչ այսօր հայտնաբերվել է 1523 աճյուն:

Արցախի ԱԻՊԾ ՖԲ Գրառում

Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Ավելին
Ավելին