f

Անկախ

Կնեսետի ընտրությունների արդյունքները


Տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բոլոր ուժային կենտրոնները, որտեղ տեղի ունեցող զարգացումները կարող են և ազդում են Հայաստանի շուրջ և Հայաստանում ընթացող գործընթացների վրա, այսուհետ մեր մշտադիտարկման ներքո են։

Մարտի 23֊ին Իսրայելում տեղի ունեցան Կնեսետի ընտրությունները՝ արդեն չորրորդը վերջին երկու տարիներին։

120-տեղանոց իսրայելական խորհրդարանում կառավարություն ստեղծելու համար անհրաժեշտ է առնվազն 61 մանդատ։ Նեթանյահուի կուսակցությունը ՝ Լիկուդը, և նրա հետ կոալիցիա կազմելու պատրաստ կուսակցությունները ընդհանուր ստացել են 59 տեղ: Իշխող Լիկուդը վերջին չորս ընտրական ցիկլերում ցույց է տվել ամենացածր արդյունքները. 33 մանդատ 2019-ի ապրիլի ընտրություններին, 35-ը ՝ սեպտեմբերի ընտրություններին և 36-ը ՝ 2020-ի մարտի ընտրություններում: Այս ընտրություններին կուսակցությունը ստացել է 30 տեղ խորհրդարանում։ Ըստ ամենայնի, Նեթանյահուի դեմ կոռուպցիոն մեղադրանքները, ինչպես նաև նրա երկարատև պաշտոնավարումը հոգնեցրել են ընտրողներին։ Նեթահյահուի հակառակորդները ընդհանուր առմամբ ստացել են 51 տեղ: Ջոկերի կարգավիճակում հայտնվել են արաբները, որովհետև երկու ճամբարներն էլ նրանց կարիքն ունեն կառավարություն ձևավորելու համար։ Իրավիճակի բարդությունը կայանում է նրանում, որ նախորդ ընտրություններին արաբական կուսակցությունները ընտրություններին մասնակցում էին մեկ միասնական ցուցակով, այս անգամ՝ երկու, ըստ որում, վերջին տվյալների համաձայն, երկուսն էլ հաղթահարել են նվազագույն շեմը՝ ստանալով համապատասպանաբար 6 և 4 տեղեր։ Արաբական RAAM-ի առաջնորդ Մանսուր Աբբասը բավականին լավ հարաբերություններ ունի Նեթանյահուի հետ, կուսակցության աջակցությունը բավարար կլինի ներկայիս վարչապետի համար, բայց պահպանողական կողմում լուրջ բողոքներ կան, հատկապես, սիոնիստ հոգևորականների կողմից, ովքեր 6 մանդատ են ստացել։

Տեսականորեն, երկու ճակատներն էլ կարող են ժամանակավոր փոքրամասնության կառավարություն կազմել ՝ արաբների արտաքին աջակցությամբ, բայց այդ կնշանակի, որ հաջորդ արտահերթ ընտրությունները սպասվում են արդեն մի քանի ամիս անց ՝ հաջորդ տարի:

Հետաքրքրական են արդյունքները երկու մեծ քաղաքներում՝ Երուսաղեմում և Թել֊Ավիվում, որոնց կանդրադառնամ հաջորդիվ գրառումով։

Վարդան Բալյան Իսրայել խորհրդարանական ընտրություններ Աշխարհում

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին