2014 թվականին Մայդանի ցույցերի ճնշման արդյունքում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը առաջարկեց արտահերթ ընտրություններ անել։ Բայց եվրոասոցացման պայմանագրերը չստորագրելու խաթեր կյանքի գնով ընդվզողները չընկրկեցին, շարունակեցին պնդել՝ առանց Յանուկովիչ Ուկրաինա։
Ի՞նչ է ստացվում։ Որ եվրոասոցացման փաստաթղթերի համար կյանք տվողներն ավելի նպատակասլաց են, Եվրոպայի ինտեգրմանն ավելի են նվիրվում, քան մեզ մոտ հայրենիքին։
Մինչդեռ Յանուկովիչը դավաճան չէր, նա պետական ու գիտական ինտիտուտները չէր քանդել, ու տարածք չէր հանձնել, հազարավոր զոհերի գնով սահման բացելու ծրագրեր չէր իրականացրել, դատարանի որոշումների վրա չէր թքել։