f

Անկախ

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հանկարծ սկսել է անհանգստացնել Սասուն Միքայելյանին


ԵԿՄ-ի հայտարարությունը կարդացի։ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հանկարծ սկսել է անհանգստացնել Սասուն Միքայելյանին։

Այն նույն Սասուն Միքայելյանին, ում երբ պատերազմից առաջ հիշեցնում էին Ադրբեջանի սպառնալիքների մասին, նշում էր, որ նման բան չկա։

Սա այն նույն պատգամավորն է, ով 2018 թվականի «հեղափոխությունն» ավելի կարևոր իրադարձություն էր համարում, քան արցախյան պատերազմում արձանագրված հաղթանակը։

2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, վերլուծելով Ադրբեջանի ու Թուրքիայի հայտարարությունները, համատեղ գործողություններն ու սահմանային ակտիվությունը, ես, իմ նման որոշ փորձագետներ, գործիչներ ահազանգում էինք, որ պատերազմի շեմին ենք՝ ոչ իշխանությունն էր արձագանքում, ոչ էլ ԵԿՄ-ն ու Սասուն Միքայելյանը։

Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կասկածի տակ է, մեկ էլ հիշել են՝ պատերազմի վտանգ կա։ Ու այդտեղ էլի «վատ պարողներին» խանգարող հանգամանքներ կան, օրինակ՝ ընդդիմությունը։

Սասուն Միքայելյանի տարածած հայտարարության այս հատվածը՝ «գերակա խնդիր համարել պետության ներքին կայունության վերականգնման ու հաստատման անհրաժեշտությունը, դիմագրավել այն քաղաքական ուժերին ու անհատ բախտախնդիրներին, ովքեր իրենց գործունեությամբ ապակայունացնում են իրավիճակը», լրիվ մատնում է այս հայտարարության իրական բնույթը։

Իշխանությունը խնդիր է դրել, ցանկացած մեթոդով, հող նախապատրաստել իշխանության երկարակեցությունը ապահովելու և դրա ճանապարհին կանգնածներին քաղաքական դաշտից հեռացնելու համար։

Տիգրան Աբրահամյան ՖԲ Գրառում ԵԿՄ Սասուն Միքայելյան հայտարարություն

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին