Միացյալ Թագավորություններում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի նոր տարբերակ: Նշվում է, որ այն գրանցվել է Անգլիայում: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
«VUI-202103/01 նոր տարբերակը անվանվել է VUI մարտի 4-ին այն բանից հետո, երբ Անգլիայի հարավ-արևելքում հայտնաբերվել է երկու դեպք Անտիգուայից վերջերս ժամանած մարդկանց մոտ», - նշել են գերատեսչությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռումինիայում հայտնաբերվել են COVID-19 բրազիլական շտամի առաջին դեպքերը: