ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում հայտնաբերվել են նոր տեսակի կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակվելու առաջին մի քանի դեպքերը: Գրում է Gazeta.ru-ն։
Գերատեսչությունում նշել են, որ այս տվյալները հաստատել է հանրապետական գիտագործնական կենտրոնը:
Տարածված հաղորդագրության համաձայն՝ այն անձինք, որոնց COVID-19-ի թեսթերի արդյունքները դրական են եղել, երկիր ժամանել են Եգիպտոսից, Ուկրաինայից և Լեհաստանից:
«Եվս մի քանի դրական նմուշ ձեռք է բերվել երկրում վարակված անձանցից», - նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Բելառուսը հայտնել էր ռուսական «Sputnik V» պատվաստանյութի արդյունաբերական արտադրության մեկնարկի ամսաթիվը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 118,6 միլիոն դեպք, վերականգնվել է ավելի քան 94,2 միլիոն մարդ, և ավելի քան 2,6 միլիոն հիվանդ մահացել է: Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսի ավելի քան 4,3 միլիոն դեպք: