«БелТА» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունում նոր նախագահական ընտրություններ հնարավոր են նոր սահմանադրության ընդունումից հետո: Գրում է Gazeta.ru-ն:
Նա հերքել է այն տեղեկությունները, թե Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է «իշխանության փոխանցման» թեման:
«Ամեն ինչ լինելու է ըստ սահմանադրության և օրենքի: Մենք Սահմանադրությունը կընդունենք, ինչպես ասացի, հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին: Դա է իշխանության ամբողջ փոխանցումը: Բոլորը կարող են մասնակցել այս ընտրություններին Սահմանադրությունից հետո՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական », - ասել է Լուկաշենկոն:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Բելառուսի նախագահի ոչ մի զավակ չի կարող ժառանգել նախագահի պաշտոնը:
Ավելի վաղ Լուկաշենկոն երկու պայման էր առաջադրել նախագահի պաշտոնից հեռանալու համար: