Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը 2020 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել արգենտինացի հասարակական գործիչ և իրավապաշտպան Ադոլֆո Պերես Էսկիվելը, ով 1980 թ. անձամբ այդ մրցանակին արժանացել է:
Այս մասին Էսկիիվելը հայտնել է իր կայքում:
«Պատիվ ունեմ տեղեկացնել ձեզ, որ իմ ընկեր Էվո Մորալես Այիմիին 2020թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի եմ առաջադրել», - գրել է նա:
Արգենտինացի իրավապաշտպանի կարծիքով ՝ Մորալեսին հաջողվել է իրականացնել հաջող ծրագրեր աղքատության, անհավասարության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար, այսինքն ՝ օգուտ տալ աշխարհին: