Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբում թուրքական ռազմական գործողության հետ կապված իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին խնդրել է զինամթերքի տեսքով աջակցություն ցուցաբերել: Գրում է Russian.rt.com-ը:
«Ես մեր խնդրանքները Թրամփին եմ փոխանցել», - NTV հեռուստաալիքը մեջբերում է Էրդողանի խոսքերը:
Ավելի վաղ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հայտարարել էր, որ Վաշինգթոնը ցանկանում է Իդլիբում սրվող իրավիճակի պատճառով աջակցություն ցուցաբերել Անկարային:
Ջեֆրիի խոսքերով՝ խոսքը զինամթերքի մասին է:
Իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր ալ-Շամի» ահաբեկիչները լայնամասշտաբ գրոհ սկսեցին Սիրիայում կառավարական ուժերի դիրքերի վրա, իսկ Սիրիայի բանակը պատասխան կրակ բացեց: