Սիրելի հայրենակիցներ,
Պետական դավաճանների հանցավոր խումբը, վաճառելով Արցախն ու մահվան դուռը ուղարկելով մեր զինվորներին, հիմա էլ պատերազմ է հայտարարել Հայրենիքի փրկության համար պայքարող արժանապատիվ քաղաքացիներին։
Խաղաղ բողոքի ակցիաների մասնակից անձանց նկատմամբ ոստիկանական համազգեստ հագած վարձու ահաբեկիչների միջոցով։ կիրառվում է անհամաչափ և անմարդկային ուժ՝
Այսօր առավոտյան տեղի ունեցածը ուղղակի զազրելի էր, անընդունելի և անթույլատրելի մարդկայինության և բարոյականության բոլոր չափանիշներով։
Բոլորիդ կոչ եմ անում 18.00 լինել մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանի մոտ՝ մեր բողոքն ու անհամաձայնությունը ուժասպառ և բարոյազուրկ ռեժիմի դեմ բարձրացնելու և հանցագործներին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Կհանդիպենք այսօր ժամը 18.00՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ։