TACC լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի սննդի, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարությունը հայտարարել է 2020 թ. նոյեմբերից ի վեր բարձր պաթոգեն H5N8 թռչնագրիպի տարածման ֆոնին ավելի քան 28 միլիոն թռչունների ոչնչացման մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Գերատեսչությունում նշել են, որ թռչնամսի ոչնչացումը իրականացվում է կանխարգելիչ նպատակներով:
Հայտնի է դարձել, որ հինգշաբթվա՝ փետրվարի 18-ի դրությամբ, հայտնաբերվել է H5N8 վարակի առնվազն 97 օջախ:
Ավելի վաղ Ճապոնիայում հայտնաբերվել էր թռչնագրիպի նոր բռնկում:
Թռչնամսի զանգվածային ոչնչացումը հանգեցրել է երկրում թռչնամսի և ձվի գների բարձրացման: 2016թ. նոյեմբերին ընտանի թռչունների մեջ զանգվածաբար տարածվեց բարձր պաթոգեն շտամի վիրուս: Հաջորդ չորս ամիսների ընթացքում սպանվեց 38 միլիոն թռչուն, ինչը նույնպես առաջացրեց սննդի պակաս և ավելացրեց պահանջարկը: