Ամերիկյան Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը կրկին հայտնվել էաշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի առաջին հորիզոնականում՝ առաջ անցնելով Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկից: Այդ մասին վկայում են Bloomberg գործակալության հաշվարկները: Գրում է Gazeta.ru-ն:
Գործակալության տվյալներով՝ Բեզոսի կարողությունը հասել է 191 միլիարդ դոլարի: Փետրվարի 16-ի ֆոնդային առևտրի արդյունքների համաձայն, նա աղքատացել է 372 միլիոն դոլարով: Մասկի ընդհանուր ակտիվնեի արժեքը 190 միլիարդ դոլար է կազմում: Tesla-ի բաժնետոմսերի անկման պատճառով նրա կարողությունը նվազել է 4,5 միլիարդ դոլարով:
Այսպիսով, Բեզոսը կրկին աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի առաջին տեղում է հայտնվել, իսկ Մասկը՝ երկրոր:
Վարկանիշի երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, որի կարողությունը գնահատվում է 137 միլիարդ դոլար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Amazon- ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը 2021թ. երրորդ եռամսյակում կհեռանա գլխավոր տնօրենի պաշտոնից: