TACC լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների միջև առճակատումն ամբողջ աշխարհի համար աղետ է անվանել: Գրում է Gazeta.ru-ն:
«Չինաստանի և ԱՄՆ-ի դիմակայություն, անկասկած, աղետ է ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար», - նշել է Չինաստանի ղեկավարը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ չին-ամերիկյան համագործակցությունը կարող է օգուտ բերել աշխարհին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր երդմնակալությունից հետո առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ: