f

Անկախ

ԱԺ-ն քննարկեց բանկ ներկայանալու հնարավորություն չունեցող թոշակառուին թոշակից չզրկելու նախագիծը


Այսօր՝ մարտի 3-ին, ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բանկ ներկայանալու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուին թոշակից չզրկել:

Նախագիծը նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Անկանխիկ եղանակով կենսաթոշակը ստանալու համար կենսաթոշակառուները պետք է վերջին 12 ամսվա ընթացքում ներկայանան բանկ: Սակայն կենսաթոշակառուների մոտ բանկ ներկայանալու հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջացել: Եվ այդ հարցով շատերին են դիմել: Մի լուծում ենք առաջարկել, որը նախատեսում է հեռահար եղանակով բանկի կողմից ինքնության հաստատման գործընթաց: Եվ առաջարկում ենք սահմանել, որ անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուի ՀՀ-ում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու կառավարության սահմանած կարգով»,-ասաց Թանդիլյանը:

Նա նշեց, որ գործող 17 բանկերից 4-ը նման ծառայություն արդեն իսկ մատուցում են, 2-ը դրանց մատուցումը կարգավորելու ընթացքի մեջ են:

Այսպիսով, նախագծի ընդունման պարագայում Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը բանկի կողմից կարող է հաստատվել նաեւ առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ կառավարության սահմանած կարգով: Կառավարության առաջարկով երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում արվել է ձևակերպման փոփոխություն, չի կատարվել բովանդակային փոփոխություն:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ հունվարի 23-ի նիստում:

Լուսավոր Հայաստան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին