f

Անկախ

Մեղավոր ու պատասխանատու են բոլոր նրանք, ովքեր Գերագույն հրամանատարի աթոռին նստեցրին բանակում չծառայած և քաղաքականության մեջ որևէ հետք չունեցող մարդու


Այսօր ռազմական, թե քաղաքական այն գործիչները, ովքեր զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, փորձում են ինչ-որ կերպ արդարանալ պատերազմում կրած պարտության մեղքն իրենցից հեռացնելով, մեղմ ասած՝ անբարոյականություն է: Այն, որ գլխավոր մեղավորը և պատասխանատուն հայտնի է, դրա մասին երկու կարծիք դժվար թե լինի: Բայց դա ամենևին չի նշանակում, որ պատասխանատուների և մեղավորների շարքը սկսվում և ավարտվում է վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձով... Ավելին ասեմ, մեղավոր ու պատասխանատու ենք յուրաքանչյուրս՝ մեր չափով... Մեղավոր ու պատասխանատու են բոլոր նրանք, ովքեր Գերագույն հրամանատարի աթոռին նստեցրին բանակում չծառայած և քաղաքականության մեջ որևէ հետք չունեցող մարդու, մեղավոր և պատասխանատու է Արցախի Հանրապետության բարձրագույն իշխանությունը, հանձին՝ Գերագույն գլխավոր հրամանատարի, ով հանդուրժում և կատարում էր մարտադաշտում տեղի ունեցող զարգացումներից անտեղյակ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի հրահանգները, մեղավոր ու պատասխանատու են հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավարությունն ու զինված ուժերի Գլխավոր շտաբի, զորամիավորումների և միավորումների բոլոր այն հրամանատարներն ու բարձրաստիճան սպաները, ովքեր՝ ելնելով ստեղծված իրավիճակից, պարտավոր էին ընդունել ինքնրույն և ճիշտ որոշումներ, բայց չընդունեցին և, վերջապես՝ առավել քան մեղավոր ու պատասխանատու է նա, ով այսքանից հետո փորձում է արդարացնել նրան ու նրանց, ով և ովքեր գիտակցաբար, թե անգիտակցաբար մեր Հայրենիքը հասցրին այս ծանրագույն վիճակին...

Հ.գ.- ...Այս ծանրագույն վիճակի համար մեղավոր ու պատասխանատու եմ նաև ես, և բոլոր այն պաշտոնաթող գեներալներն ու ռազմական հարուստ կենսափորձ և անառարկելի հեղինակություն ունեցող զորավարները, ովքեր տեսնելով, թե իրականում ինչ է կատարվում երկրի ու բանակի հետ, փորձում էին ինչ-որ բան անել, սակայն չէին կարողանում... Չէին կարողանում, որովհետև ինչ-որ մեկի թեթև ձեռքով օտարված լինելով զինված ուժերից, զրկված էին օրենքով ամրագրված որևէ իրավունքից և պարտականությունից... Բայց... միևնույն է... մեղավոր ենք.. Մեղավոր ենք, քանզի հանդուրժեցինք ոմն մեկին մեզ դարձնել այսպիսին...

Սենոր Հասրաթյան ՖԲ Գրառում Արցախ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին