f

Անկախ

Տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են իրենց կյանքը վտանգել՝ փորձելով ինչ-որ բան պահել, պահպանել, որովհետև հույս ունեն, որ դավաճանների խրախճանքն անվերջ չի լինի


Աշխարհում գրեթե ոչ մի տերություն չի ցանկանում, որ Հայաստանն ունենա ժամանակակից, հզոր, մարտունակ բանակ։

Այս պահին երևի թե բացի Իրանից, որևէ այլ երկիր շահագրգռված չէ, որ Հայաստանն ի վիճակի լինի իր անվտանգությունը քիչ թե շատ ինքնուրույն ապահովել։

Հենց այդ պատճառով՝ չխնայելով միլիոնավոր դոլարներ, տասնամյակներով մեզ համոզել են, որ Արցախյան առաջին պատերազմն արհավիրք էր, այլ ոչ թե հաղթանակ։ Որ կռվելն անիմաստ էր և Արցախի ազատագրման համար զոհերն անիմաստ էին։

Հետևողական ձևով, մի վայրկյան դադար չտալով համոզել են, որ բանակը դժոխք է ու մեզ բանակ պետք չէ։ Համոզել են, որ մեր բանակն ընդամենը պետբյուջեն թալանելու համար է և որ իրականում բանակ չունենք։ Համոզել են, որ գեներալները զուտ թալանչիներ են, իսկ սպաներն էլ մարդասպան սադիստներ։

Դժվար հավատաք, բայց ես ներկա եմ եղել մի բազմամարդ միջոցառման, որի կազմակերպիչները համոզում էին, որ ադրբեջանցին մեր թշնամին չէ, իսկ թշնամին հայ սպան է, որովհետև սպանում է հայ զինվորին։

2018 թվականի մայիսի 8-ից բանակն ատողների բրիգադը եկավ իշխանության։ Նիկոլն ու իր շնագայլերն ամեն ինչ արեցին բանակը քայքայելու համար։

Սրտի ցավով եմ արձանագրում, որ բանակի և պաշտպանության նախարարության ղեկավարությունը (եզակի բացառություններով) այս ամբողջ ընթացքում կամ բացահայտ սատարեց Նիկոլին, կամ էլ լռեց ու ձևացրեց, թե չի տեսնում ինչ է կատարվում։

Նիկոլն ու նիկոլաթուրքերն ամեն ինչ արեցին, որ մենք պարտվենք պատերազմում, որ բանակը ջախջախվի, որ այլևս ոչ ոք չուզենա իր որդուն բանակ ուղարկել, առավել ևս ռազմական ինստիտուտ։ Կարելի է ասել, որ իրենց ուզածին հասան։

Շատ կուզեի գրել. «Եւ չնայած դրան մեր բանակը կա և կլինի», բայց չեմ կարող։ Ցավոք։

Քանի դեռ բանակը դեպի պարտություն տարած, այդ պարտությունը արդարացնող և դավաճանին պաշտպանող մարդիկ մնում են իրենց տեղերում, քանի դեռ պաշտպանության նախարարի բազկաթոռում անողնաշար ոչնչություն է, բանակը պահպանելու և առավել ևս այն արագ հզորացնելու շանսեր մենք չունենք։ Իսկ առանց բանակի չունենք նաև շանսեր պետականություն պահպանելու։

Բայց բանակը միայն իրենց պատիվը գետնով տվածները չեն։

Տասնյակ հազարավոր մարդիկ՝ զորակոչված պահեստազորայիններից ու զինվորներից մինչև կադրային սպաներ, իրենց պարտքը կատարել են ու շարունակում են կատարել։

Տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են իրենց կյանքը վտանգել՝ փորձելով ինչ-որ բան պահել, պահպանել, որովհետև հույս ունեն, որ դավաճանների խրախճանքն անվերջ չի լինի։

Մենք այդ մարդկանց պետք է շնորհակալություն ասենք։

Շնորհավոր ձեր պահած, ձեզնով գոյություն ունեցող բանակի օրը, Աստված պահապան ձեզ։

Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում Բանակի օր

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին