Այսօր էլ, բանակի տոնի առթիվ կրկին կիսում եմ հայկական բանակի ստեղծման մասին
Ruzanna Khachatryan-ի ֆիլմը։
Ֆիլմը նայելուց անընդհատ մի հարց էր տանջում՝ լավ, ո՞նց եղավ, որ էս մարդիկ բանակ ստեղծեցին, պատերազմ հաղթեցին, հայերի հարյուրամյա պայքարի արդյունքում ի վերջո մեր անվտանգությունն ու ազատությունը ապահովեցին, այդ հաղթանակները նվիրեցին հաջորդ՝ իմ սերնդին, իսկ իմ սերունդը ոչինչ չարած, անգամ շատերը բանակից թռած, շատերը ՀԿ-ների թրեյնինգներով մասնագետ դարձած, էկան ու գոռոզաբար, մեծ-մեծ գիտունիկների տեղ իրենց դրած ամբողջ արածը վարի տվեցին։
Ո՞նց կարար հաղթանակի մեջ մեծացած սերունդը սենց մեծ լորձով թքեր հայերի՝ էն էլ իրենց ծնողների ձեռքբերումների վրա, որը հարյուրամյակներ էին երազել հայերը ու վերջապես մեր գոյության ժամանակ հասել։
Ո՞նց կարային մտավորական կոչեցյալները հաղթանակ, անհոգություն, տարածք պարգևած հրամանատարների, բանակի նվաստացմանն ու վարկաբեկմանը մասնակցեին հանուն զրպարտիչ, բանսարկու, մի հիստերիկ դասալիք դավաճանի։
Բանակը հայերի մարդու իրավունքների պաշտպանն ա, այն քանդում էին նաև իրենց իրավապաշտպան հռչակածները։