Հայ ազգային ճակատ կազմակերպությունը երեկ համախմբման հուշագիր ստորագրեց ազգային նախաձեռնությունների և կազմակերպությունների հետ։ Համոզված ենք, որ մեր Հայրենիքի փրկության ճանապարհը Հայ ժողովրդի միասնության և համախմբման մեջ է։
Հազարամյակների պատմություն ունեցող մեր հողում կդառնանք տնվոր, ազգային փոքրամասնություն, եթե խելքի չգանք ու չհասկանանք, որ ազգային ինքնության վերարժևորումը պետք է լինի մեր օրակարգի թիվ մեկ հարցը։ Մենք ուժեղ պետություն կարող ենք դառնալ միայն ու միայն ազգայինը առաջնահերթություն հռչակելով, բոլոր ոլորտներում մշակույթից մինչև բանակ և անվտանգություն։ Ինչու նիկոլ ազգադավ պրոյեկտը խցկվեց հայի կյանք, որովհետև ազգային գաղափարաբանությունն էր լուսանցքում։ Ուզու՞մ ենք ուժեղ պետություն, որի հետ հաշվի կնստի աշխարհը, ուրեմն ազգային հայեցակարգեր պետք է ունենաք, ոլորտ առ ոլորտ։ Եվ հետևողականորեն լծվենք ծրագրերի և հստակ գործողությունների։ Սա է և ուժեղ բանակ, և ուժեղ տնտեսություն, և մեծ հաշվով` անվտանգ ու խաղաղ երկիր ունենալու ուղին։