f

Անկախ

«Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին»․ նոր գիրք, նոր փաստեր


Երեւանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ)  նախաձեռնությամբ տպագրվել է «Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում» աշխատությունը։ Գիրքը նվիրված է Մեծ Հաղթանակի 75-ամյակին։

Գրքի հեղինակներն են Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղի դասախոս պ. գ. դ.  Ստեփան Ստեփանյանը (Կերտող) եւ Երեւանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գործադիր տնօրեն, տ․գ․թ․ Վահրամ Կարապետյանը:

Մենագրություն-գրքի 17 գլուխներում ներկայացվում է հայ ազգի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմի բոլոր ճակատներում, այդ թվում ազգային ռազմական միավորներում, պարտիզանական ջոկատներում, հետախուզական օպերացիաներում: Հեղինակները հավաքագրել են հայերի մասնակցությունը բոլոր ռազմաճակատներում՝ հիմնվելով ոչ միայն հայտնի փաստերի, այլեւ մինչեւ այժմ գիտական շրջանառության մեջ չդրված նյութերի վրա: Ներկայացվում է հայերի մասնակցությունը Մոսկվայի, Ստալինգրադի, Կուրսկի ճակատամարտերին, ինչպես նաեւ Ղրիմի եւ խորհրդա-ճապոնական պատերազմին։

Առանձնակի պատմվում է նաեւ ԽՍՀՄ մարշալներ Հ․ Բաղրամյանի, Ս․ Խուդյակովի, Հ․ Բաբաջանյանի եւ նավատորմի ադմիրալ Հ․ Իսակովի գործունեությունը, ինչպես նաեւ ԽՍՀՄ հայ հերոսների եւ «Փառքի շքանշանի» ասպետների սխրանքները:

Գիրքը հրատարակվել է  Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ։

«Գրքում  առկա են արխիվային, փաստագրական եւ գիտական բազում նյութեր, ինչը հնարավորություն է տալիս բազմակողմանի դիտարկել Մեծ Հաղթանակի համար հայ ազգի դերն ու սխրանքները, բացահայտվում են նոր փաստեր»,- նշեց Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Առանձին գլխով ներկայացված է Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Ընթերցողը կարող է ծանոթանալ նաեւ հայ հետախույզների եւ թիկունքի աշխատանքներին, հայ գիտնականների մասնակցությանը ԽՍՀՄ «Ատոմային նախագծում»:

Գրքի առաջաբանը հեղինակել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Հայրենական պատերազմի եւ զինված ուժերի վետերանների միության նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը:

«Պատերազմի առաջին օրերից Հայկական ԽՍՀ-ն մոբիլիզացրեց իր ամբողջ ներուժը՝ արտադրությունն ու գյուղատնտեսությունը վերափոխելով ռազմական իրողություններին համապատասխան։ Այս ճակատագրական խնդիրները լուծելուն ծառայում էր կուսակցական եւ պետական մարմինների, ձեռնարկությունների, կոլխոզների ու սովխոզների, գիտական ու մշակութային հիմնարկների գործունեությունը: Ամբողջ հանրապետությունը՝ որպես մեկ երկրի անբաժան մաս ապրում էր հաղթանակի ոգով եւ «Ամեն ինչ ճակատի եւ հաղթանակի համար» կարգախոսով»,- նշվում է գրքի նախաբանում։ 

Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին