Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս 19,290 նոր դեպք: Նման տվյալներ տրամադրել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի Telegram ալիքը: Գրում է Gazeta.ru-ն։
Վերջին 24 ժամվա ընթացքում վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (2,382), Սանկտ Պետերբուրգում (2,116), Մոսկվայի մարզում (1,163):
Երկրում անցած օրվա ընթացքում վերականգնվել է 19,003 հիվանդ, մահացել է 456-ը:
Համաճարակի ողջ ժամանակահատվածում կորոնավիրուսը հաստատվել է Ռուսաստանի 3.738.690 բնակչի մոտ, մահացել է 69.918 մարդ, բուժվել է 3.150.763 մարդ:
Ներկայումս ամբողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 98 միլիոնը։